
11-07-2025 | 15:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ժամանակն է, որ Կոնգրեսն ընդունի Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նոր օրինագիծ: Այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:
«Երեկ, երբ մենք գոլֆ էինք խաղում, առաջին անգամն էր, որ նախագահը ինձ ասաց, որ ժամանակն է առաջ շարժվել», - ասել է նա ABC News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Թրամփի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագծի վերաբերյալ:
Գրեմը վստահություն է հայտնել, որ Թրամփը կստորագրի փաստաթուղթը, եթե այն ընդունվի ամերիկացի օրենսդիրների կողմից։
www.tert.am