
20-04-2025 | 13:18
ԱՄՆ գաղտնի ծառայությունը ուժեղացրել է Դոնալդ Թրամփի անվտանգությունը մինչև նախընտրական քարոզարշավի ավարտը. հայտարարել է Գաղտնի ծառայության տնօրեն Քիմ Չիթլը։
Նա նշել է, որ Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ հարձակումից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ուժեղացրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը մինչև նախընտրական քարոզարշավի ավարտը։
Վարչության պետի խոսքով, ծառայության աշխատակիցների աշխատունակությունը թույլ է տվել արագ վերացնել կրակողին և միջոցներ ձեռնարկել քաղաքական գործչի անվտանգությունն ավելի ուժեղացնելու համար։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վերանայել և ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Միլուոկիում (Վիսքոնսին նահանգ) Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ. հայտնել է գործակալության ղեկավարը։