24-01-2025 | 21:29
ԱՄՆ-ը լուրջ խնդիրների մեջ է և դժոխք է գլորվել Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի քաղաքականության պատճառով։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ երկիրը «լուրջ դժվարությունների մեջ է», այն կորցրել է իր հաղթանակները։
«Ջո Բայդենը թույլ է տվել, որ մեր երկիրը դժոխք գլորվի»,- ասել է Թրամփը։
Մինչ այս, ԱՄՆ-ում սկսել են կասկածել Բայդենի ֆիզիկական և մտավոր կարողությունների վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան նախկին բժիշկ, հանրապետական կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը։ Նրա տեսանկյունից՝ Բայդենը «դեգրադացվել է» վերջին երեք տարիների ընթացքում։ Ջեքսոնն ընդգծել է, որ պետության ղեկավարը շրջապատված է մարդկանցով, ովքեր անտեղի աջակցում են նրա՝ հաջորդ ժամկետում առաջադրմանը։