CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ171

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:

     Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:

     Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Մայր Աթոռի շրջափակում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

     Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված մանուկներին, իսկ հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։

Դանիել Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, խոսեց անցնող շաբաթների նշանակության մասին` ընդգծելով, որ յուրաքանչյուր կիրակի կարևոր հանգրվան է Եկեղեցու և հավատացյալի կյանքում, իսկ Ծաղկազարդի խորհրդով դուռ է բացվում դեպի մեր Փրկչի Հարության տոնակատարություններ։

     Վերջում պատարագիչ Սրբազանը աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց հավատավոր ժողովրդին՝ հորդորելով Ծաղկազարդի խորհրդով լցված ընթանալ փրկություն ճանապարհով։

Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Տաճարի զանգակատան առջև համախմբվել էին հայաստանյան տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած շուրջ 600 արցախցիներ։

     Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ, որից հետո նրանց ընծայվեց Աստվածաշունչ մատյաններ, աղոթագրքեր և խաչեր։

     Արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար Մայր Աթոռի միաբանական սեղանատանը կազմակերպվեց հյուրասիրություն, իսկ Էջմիածնի հայորդյաց տանը՝ համերգային ծրագիր։

  • Լրահոս
  • Close
Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում

24-01-2025 | 21:29

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը հաստատվեց. այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում
Հայաստանի Անվտանգության Հիմնաքարը Հապկ-Ն Է, Իսկ Եատմ-Ն՝ Նրա Տնտեսական Բարեկեցության Բանալին․ Սերգեյ Լավրով

24-01-2025 | 21:26

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով
Բազմաժանր Ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

24-01-2025 | 15:30

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան
Ցանկանում Ենք Թարմացնել Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերությունը. Կոբախիձե

24-01-2025 | 14:00

Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե
Իշխանությունը Անմիաբանության Հրահրիչ

24-01-2025 | 11:51

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ
Ստամբուլի Հայկական Վարժարաններից Մեկի Դեմ Զինված Հարձակում Է Տեղի Ունեցել

24-01-2025 | 11:48

Ստամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Հայ Դերասանների Մասնակցությամբ «Անորա»-Ն` 2025-Ի «Օսկարի» Գլխավոր Հավակնորդ

24-01-2025 | 09:35

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ
Եռակողմ Պայմանավորվածությունների Իրագործումը Կնպաստի  Երևանի Եւ Բաքվի Միջև Երկխոսության Մթնոլորտին․ Զախարովա

23-01-2025 | 23:29

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա
Պետդուման Թրամփին Կոչ Է Արել Ուժի Լեզվով Չշփվել Ռուսաստանի Հետ

23-01-2025 | 23:26

Պետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետ
Մարկեդոնով. Հայաստանն Ու Ադրբեջանը Դեռ Պատրաստ Չեն Խաղաղության, Եւ Դա Հիմնական Խնդիրներից Մեկն Է

23-01-2025 | 15:19

Մարկեդոնով. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է
Սեյրան Օհանյանին Նոր Մեղադրանք Է Առաջադրվել

23-01-2025 | 13:45

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զգուշացում․ Կբ-Ն Մարդկանց Բանկային Տվյալների Վերաբերյալ Որևէ Հարցում Չի Անցկացնում

23-01-2025 | 10:40

Զգուշացում․ ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում
Թրամփը Պուտինին Սպառնացել Է Պատժամիջոցներով, Եթե Նա Վերջ Չդնի Ուկրաինայում Ընթացող «Անհեթեթ Պատերազմին»

23-01-2025 | 10:27

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»
Լոս Անջելեսում Նոր Անտառային Հրդեհ Է Տարածվել

23-01-2025 | 10:16

Լոս Անջելեսում նոր անտառային հրդեհ է տարածվել
Հհ Իշխանությունը Ճիշտ Կանի, Որ Ամն-Ում Նոր Դեսպան Նշանակի

22-01-2025 | 14:32

ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի

Նմանատիպ լուրեր