CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ12

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։  
-Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության  և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային  լոգիստիկ և առևտրային կարեւոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։
-Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։
Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է,  նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:
-Քանի որ Դուք նշեցիք Ադրբեջանի նախագահի պահանջը, որ Ադրբեջանի քաղաքացիների անցումն այս միջանցքով պետք է շատ անվտանգ լինի, այստեղ ես ուզում եմ հարց տալ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս մարդկանց՝ իրենց տներ հետ վերադառնալու իրավունքին: Բայց թույլ տվեք մի կետի վրա ուշադրություն հրավիրեմ. Լաչինի միջանցքը փակվել էր, և հայերը հնարավորություն չունեցան անվտանգ անցնելու, նրանցից շատերը ձերբակալված են կեղծ մեղադրանքներով։ Ադրբեջանական ուժերը չկարողացան երաշխավորել այդ հայերի անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը պահանջում է այնպիսի բաներ, որոնք ինքը չի արել:
-Կարծում եմ՝ դուք բազմաթիվ տարբեր խնդիրներ եք առաջ քաշում, բայց ես կկենտրոնանայի Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորության վրա։ Մենք միանշանակ հավատում ենք, որ սա շատ կարեւոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի:

  • Լրահոս
  • Close
Օ’Բրայենը Գովել Է Փաշինյանին

28-11-2023 | 18:11

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին
Հայտնի Է, Թե Ինչու Են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամն Դեսպանները Կանչվել Ադրբեջանի Ագն

28-11-2023 | 18:10

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ
Խավիեր Միլեյը Պատրաստվում Է Հուդայականություն Ընդունել

28-11-2023 | 17:12

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել
Պատրաստ Ենք Անկլավները Վերադարձնել Ադրբեջանին

28-11-2023 | 16:21

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին
«Բարի Լույս» Հաղորդման Անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի Ցուցադրությանը (Տեսանյութ)

28-11-2023 | 15:14

«Բարի լույս» հաղորդման անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի ցուցադրությանը (տեսանյութ)
Новая Ставка Пашиняна

28-11-2023 | 14:12

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА
Կխմկ-Ն Այցելել Է Ադրբեջանում Ապօրինի Պահվող Հայերին

28-11-2023 | 13:00

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Ալիևը Թույլ Է Տվել, Որ Ջեյմս Օ՛Բրայենը Դեկտեմբերին Այցելի Ադրբեջան

28-11-2023 | 11:58

Ալիևը թույլ է տվել, որ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
Ռաիսին Ու Էրդողանն Այսօր Կհանդիպեն

28-11-2023 | 11:44

Ռաիսին ու Էրդողանն այսօր կհանդիպեն
Մայր Աթոռի «Վաչե Եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի Տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հանձնեց Պատմական Գիտությունների Թեկնածուի Կոչման Վկայագիրը

28-11-2023 | 11:23

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Բլինքենը Զանգել Է Փաշինյանին Ու Ալիևին

28-11-2023 | 10:46

Բլինքենը զանգել է Փաշինյանին ու Ալիևին
Հաջորդ Հանդիպումը՝ Վրաստանում

27-11-2023 | 22:16

Հաջորդ հանդիպումը՝ Վրաստանում
Թուրքական Համաժամանակյա Դասեր՝ Հայաստանին

27-11-2023 | 20:12

Թուրքական համաժամանակյա դասեր՝ Հայաստանին
Գազայում Հրադադարը Կերկարացվի

27-11-2023 | 19:51

Գազայում հրադադարը կերկարացվի
Ամն Պետդեպը Չի Մեկնաբանել Լավրովի Եւ Բլինկենի Միջև Հնարավոր Շփումը

27-11-2023 | 19:20

ԱՄՆ պետդեպը չի մեկնաբանել Լավրովի և Բլինկենի միջև հնարավոր շփումը

Նմանատիպ լուրեր

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

Պաշտոնական լուրեր

Calendar28-11-2023

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023