
16-06-2025 | 15:15
«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով այցի ծրագիրը։ Նշված էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, և ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։
Երեկ պարզվեց, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Թերևս՝ ՀՀ իշխանությունների ցանկությամբ և ԱԳ նախարարի համաձայնությամբ։ Պաշտոնական բացատրությունն էր, որ այցի ծրագիրը հագեցած է։ Բայց ՌԴ ԱԳՆ-ն դա փորձեց կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով` Արարատի ֆոնին»։
www.aysor.am