CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ388

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄ. զբոսաշրջություն, գիտական նախագծեր և գործարարություն գրավված Արցախում

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄ. զբոսաշրջություն, գիտական նախագծեր և գործարարություն գրավված Արցախում

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ.

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները և բնիկ հայ բնակչության, մշակութային ժառանգության  և քրիստոնյա հայերի կրոնական վայրերի անդադար ոչնչացումը թեւակոխել է նոր և ավելի չարաբաստիկ փուլ:

Ադրբեջանի պետական կառույցներն ընդլայնել են իրենց արշավը՝ Արցախը միտումնավոր ներկայացնելու որպես պատմականորեն ադրբեջանական՝ տարածաշրջանի ողջ բնիկ հայ բնակչության վերջին բռնի հեռացումից հետո: Այս անգամ նրանց մարտավարությունը ներառում է նավթադոլարներով ֆինանսավորվող շքեղ ճամփորդական շրջագայությունների, ակադեմիական ներգրավվածության նախագծերի և աշխարհաքաղաքական վերադասավորման նախաձեռնությունների խթանում Արցախի Հանրապետության տարածքներում:

Ցեղասպանության այս նոր մակարդակը, որը շարունակվում է և դրա ժխտումը, ակնհայտորեն նպատակ ունի աջակցելու Ադրբեջանի կողմից առաջ քաշված հակահայկական կեղծ պատմություններին՝ ջնջելու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայկական, հազարամյա ներկայության և մշակութային արտադրության կենդանի ապացույցները:

Այս նոր արշավների դիմաց Արցախի առևտրային, ինստիտուցիոնալ և բնական ռեսուրսներն ու ունեցվածքը շահագործելով՝ Ադրբեջանը շարունակում է յուրացնել հայկական (և համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները), արտեֆակտները և շոշափելի, ինչպես նաև ոչ նյութական մշակութային գանձերն ու ավանդույթները։ Մի ամբողջ ժողովրդի ջնջումը այժմ  արդարցվում է, ապրանքափոխվում և  ռեբրենդավորվում զբոսաշրջության, ակադեմիական և բիզնես ձեռնարկությունների քողի տակ:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՒՐԵՐ

Ամերիկացի ճանապարհորդներն այժմ հրավիրվում են «ընտրովի» ուղևորությունների դեպի «նոր»  ուղղություն՝ Ադրբեջան, նպատակակետը՝ Արցախ,  այն նույն տարածաշրջանը, որը ընդամենը ամիսներ առաջ ենթարկվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի համակարգված էթնիկական զտումների:

Այս կապակցությամբ վերջին հետազոտությունները բացահայտել են բազմաթիվ զբոսաշրջային գործակալությունների գործունեությունը, ներառյալ շքեղ զբոսաշրջային խմբերը, որոնք հաստատվել են Condé Nast Traveler and Travel + Leisure, ովքեր ներկայումս զբաղվում են «բացառիկ էքսկուրսիաներ»-ով  դեպի Արցախ։  Ճամփորդական գործակալները ոգևորված նկարագրել են հիշարժան պահեր՝ համտեսելով  տարածաշրջանի «հայտնի» ուտեստները, օրինակ՝ որոշակի «կանաչիով հաց»։ Ադրբեջանական ճանաչված  խոհարարական բերկրանքը, ըստ էության, արցախյան հնագույն, ավանդական հայկական ուտեստն է. Ջինգյալովի հացըորի բնիկ ստեղծողները այժմ փախստականներ են՝ էթնիկ զտումների զոհեր: Այս գործակալությունները «զուսպ» թիրախավորում են հարուստ արևմտյան ճանապարհորդներին «արկածային զբոսաշրջության» համար օկուպացված Արցախում: 

Նման գարշելի հեգնանքները հետևանք են Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության և գողացած հողի, մշակույթի և ժառանգության ակտիվ վերաբրենդավորման՝ որպես սեփականի, մինչդեռ աշխարհի կառույցները աչք են փակում  և, որ ավելի վատ է, մասնակցում են այս ձեռնարկներին: 

Այս ճամփորդությունները լայնորեն չեն հրապարակվումփոխարենըդրանք առաջարկվում են ընտրովիորպեսզի խուսափեն հանրային վերահսկողությունիցարձագանքներից եւ մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններից

Այս գաղտնի մարքեթինգային ռազմավարությունն ազդարարում է հաշվարկված արշավ՝ ադրբեջանական ռազմական հանցագործությունները  վերակազմակերպելու և ցեղասպանության չարաբաստիկ ձեռքբերումները որպես շքեղ փորձ խարսխելու համար:

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիրավորանք ավելացնելով ցավին, Վուդրո Վիլսոնի կենտրոնի ներկայացուցի Դոկտոր Ջենիֆեր Վիստրանդը վերջերս մասնակցել է գլոբալ քաղաքականության ֆորումին ՍտեփանակերտԱրցախի Հանրապետության մայրաքաղաքը, որն այժմ գտնվում է ադրբեջանական ռազմական օկուպացիայի և վերահսկողության տակ։ 

ԱՄՆ-ի կողմից աջակցվող ակադեմիկոսների և այլոց մասնակցությունը էթնիկապես մաքրված հողերում անցկացվող միջոցառումներին այս անօրինական օկուպացիայի անխղճորեն հաստատումն է: Այն ընդգծում է ակադեմիական հաստատությունների անհանգստացնող մեղսակցությունը, որոնք շարունակում են մաքրել իրենց ներգրավվածությունը, այսպես կոչված, դիվանագիտության և «կայունության» լեզվով, անտեսելով բռնի հայաթափման և մշակութային ոչնչացման աղաղակող իրականությունը:

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Աշխարհի տարբեր երկրներից մի շարք անհատներ այժմ կոչ են անում բոլոր միջազգային լրատվամիջոցներին, մարդասիրական կազմակերպություններին և կառավարություններին, ինչպես նաև իրավաբան մասնագետներին, գիտնականներին և միջազգային իրավապաշտպան խմբերին միանշանակորեն և առանց նախապաշարումների, հանդես գալ ցեղասպանության, մարդու իրավունքների շարունակական ոտնահարման և անպատիժ մնացած ռազմական հանցագործությունների հետևանքների դեմ:

  • Բոյկոտ բոլոր ընկերությունները, որոնք բիզնես են անում Ադրբեջանում և նրա հետ, մինչև չդադարեն համագործակցել պատերազմական հանցագործների հետ և չդադարեցնեն էթնիկ մաքրված շրջաններ ճամփորդությունների շուկայավարումը: Այս ընկերություններից մի քանիսը ներկայացված են Conde Nast Traveler-ում և Travel + Leisure-ում:
  • Պահանջեք թափանցիկություն ակադեմիական և տնտեսական հաստատություններից՝ ցեղասպանության միջոցով օկուպացված հողերի միջոցառումներին իրենց մասնակցության վերաբերյալ:
  • Դատապարտել Ադրբեջանի կառավարության ցեղասպանական արշավը և հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և յուրացնելու նրա ջանքերը:
  • Պատասխանատվություն պահանջել ԱՄՆ-ի եւ եվրոպական կառույցներեն էթնիկ զտումների հետևանքով իրենց լուռ մեղսակցության և շահամոլության համար:
  • www.news.am
  • Լրահոս
  • Close
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Նմանատիպ լուրեր