
22-03-2025 | 22:09
Վաշինգտոնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանը Թրամփի վարչակազմի որոշմամբ փակվել է. հայտնել է «Fox News» հեռուստաալիքը։ Գործակալության ցուցանակը հանվել է կենտրոնակայանից, որը տեղակայված է Ռոնալդ Ռեյգանի շենքում։
USAID-ն սառեցրել է իր բազմամիլիարդանոց ծրագրերը աշխարհի բազում երկրներում, այդ թվում` Հայաստանում։
Ըստ կայքի աղբյուրի՝ USAID ՀՀ-ում իրականացվող տասնյակ բազմամիլիոնանոց ծրագրեր հաջորդ ամսվանից կդադարեն։