CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ137

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա հայտնեց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը, գրում է Ազատությունը:

Փաստաբանը նշեց, որ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», – նշեց Եգորյանը:

Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Քերոբյանն, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանը երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։

  • Լրահոս
  • Close
Ծանր Է Բեռը Եպիսկոպոսի, Դժվարին Է Ու Պատասխանատու Նրա Առաքելությունը․ Գարեգին Բ

03-11-2024 | 20:15

Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը․ Գարեգին Բ
Թրամփը Զանգել Է Արամ Առաջին Կաթողիկոսին, Վերահաստատել Իր Աջակցությունն Արցախահայությանը

03-11-2024 | 12:11

Թրամփը զանգել է Արամ Առաջին կաթողիկոսին, վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը
Հայոց Ցեղասպանության Ուրացումը Ոչ Թե Միրզոյանի, Այլ Անձամբ Փաշինյանի Նախաձեռնությունն Է. Արմեն Աշոտյան

03-11-2024 | 12:09

Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է. Արմեն Աշոտյան
Ամն-Ում Սխալվում Են, Եթե Կարծում Են, Որ Ռուսաստանը Չի Պաշտպանվի Միջուկային Զենքով. Մեդվեդեւ

03-11-2024 | 12:08

ԱՄՆ-ում սխալվում են, եթե կարծում են, որ Ռուսաստանը չի պաշտպանվի միջուկային զենքով. Մեդվեդեւ
«Հըզբոլլահի» Եւս 2 Հրամանատար Է Սպանվել Լիբանանում

02-11-2024 | 17:36

«Հըզբոլլահի» ևս 2 հրամանատար է սպանվել Լիբանանում
Տիեզերք Բարձրացած Հայկական Արբանյակի Ձախողված Ծրագրի Դեպքով Քրեական Վարույթ Է Հարուցվել

02-11-2024 | 14:47

Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել
«Գոյ» Թատրոնը Կվերսկսի Իր Բնականոն Աշխատանքը

02-11-2024 | 14:45

«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
Մայր Տաճարի Վերաօծումից Հետո Առաջին Անգամ Տեղի Կունենա Եպիսկոպոսական Ձեռնադրություն Եւ Օծում

02-11-2024 | 12:59

Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում
Լավրովը Ռուս-Ուկրաինական Պատերազմի Մեկնարկից Ի Վեր Առաջին Անգամ Կայցելի Եմ

02-11-2024 | 12:18

Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ
Ամն-Ը Բանակցում Է Չինաստանի Հետ՝ Կժդհ-Ի Մասնակցությունը Ռուս-Ուկրաինական Հակամարտությունում Դադարեցնելու Համար

01-11-2024 | 22:24

ԱՄՆ-ը բանակցում է Չինաստանի հետ՝ ԿԺԴՀ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունում դադարեցնելու համար
Հայաստանն Ու Ադրբեջանը Միմյանց Ծանուցել Են Սահմանազատման Հարցերով Հանձնաժողովների Կանոնակարգի Ուժի Մեջ Մտնելու Մասին

01-11-2024 | 18:45

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ծանուցել են սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին
Ռուսաստանի Եւ Իրանի Միջև Պաշտպանական Համագործակցության Համաձայնագիրն Առաջիկայում Կստորագրվի

01-11-2024 | 14:21

Ռուսաստանի և Իրանի միջև պաշտպանական համագործակցության համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի
Բորելը Տոկիոյում Հանդիպել Է Ճապոնիայի Պաշտպանության Նախարարի Հետ

01-11-2024 | 11:45

Բորելը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի հետ
Սրբազանը Մեկնել Է Մոսկվա

01-11-2024 | 11:42

Սրբազանը մեկնել է Մոսկվա
Cop17-Ը Կանցկացվի Հայաստանում

01-11-2024 | 11:40

COP17-ը կանցկացվի Հայաստանում

Նմանատիպ լուրեր