12-01-2026 | 16:15
Մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` «Գրականություն», «Հայագիտություն», «Կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա)» , «Դեկորատիվ-կիրառական արվեստ»:
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Վահան Թեքեյան» մրցանակ: Ստեղծագործությունները գնահատելու է մասնագիտական հեղինակավոր ժյուրին` նախապատվությունն առաջին հերթին տալով աշխատանքների որակին:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է՝
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 12:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010 552 632, 010 520 783):