12-01-2026 | 16:15
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարել է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մասին, որի նպատակն է խրախուսել և գնահատել 2024 թվականին տպագրված ստեղծագործությունները։ Մրցանակաբաշխությունը կրում է մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը և կոչված է պահպանելու նրա գաղափարական ու գեղարվեստական ժառանգության շարունակականությունը։
Արմենիա հետուստաընկերության Բարի Լույս-ի տաղավարում են Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոնի պատասխանատու Քրիստինե Մելքոնյանը և գեղանկարիչ, արվեստագիտության դոկտոր, Վահան Թեքեյան մրցանակակիր Արա Հակոբյանը։