CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ91

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիոգրյանի և նրա ընկերոջ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց գործով անցնող Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Այս պահին գործի նյութերի հետ ծանոթացման փուլում ենք։ Նարեկ Օհանյանի մեղադրանքը նույնն է մնացել։ Այլ բան չեմ կարող ասել»,–հավելեց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ
Հարավային Կորեայի Նախկին Վարչապետ Հան Դոկ Սուն Դատապարտվել Է 23 Տարվա Ազատազրկման

21-01-2026 | 12:39

Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Իշխանությունը Փորձում Է Անել Անհնարինը` Չի Ստացվում, Փորձում Է Ներգործության Նոր` Առավել Անբարո Մեթոդներ Կիրառել․ Աբրահամյան

21-01-2026 | 12:35

Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում է ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել․ Աբրահամյան
Քպ-Ական Հռիփսիմե Հունանյանը Հեռանում Է Աժ Հանձնաժողովի Նախագահի Պաշտոնից Եւ Չի Ընդգրկվի Առաջիկա Ընտրությունների Քպ Ցուցակում

21-01-2026 | 12:33

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում
Ես Նրանց Կջնջեմ Երկրի Երեսից, Եթե Uպառնալիքները Շարունակվեն. Թրամփն՝ Իրանին

21-01-2026 | 12:31

Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Լուկաշենկոն Ստորագրել Է Փաստաթուղթ՝ Թրամփի Առաջարկած «Խաղաղության Խորհրդին» Միանալու Վերաբերյալ

20-01-2026 | 21:27

Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ
Գերաշնորհ Տ․ Պարթև Եպիսկոպոս Բարսեղյանը Նշանակվել Է Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդ

20-01-2026 | 21:26

Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ
Տարիներ Անց Սովորական Գործընթաց Է Լինելու, Երբ Հայաստանից Կամ Ադրբեջանից Մեր Քաղաքացիները Կարողանալու Են Հատել Սահմանը, Առևտուր Անել, Օգտվել Այն Առավելություններից, Որ Ունենք․ Խաչատուրյան

20-01-2026 | 21:25

Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ Խաչատուրյան
Հիբրիդային Սպառնալիքներ, Կիբեռհարձակումներ Եւ Ահաբեկչություն․ Ինչ Է Սպասվում 2026-Ին. Ահծ Զեկույց

20-01-2026 | 16:14

Հիբրիդային սպառնալիքներ, կիբեռհարձակումներ և ահաբեկչություն․ ինչ է սպասվում 2026-ին. ԱՀԾ զեկույց
Ճնշումներին Քահանա Հայրերը Չեն Ենթարկվել. Մասյացոտնի Թեմը Հայտարարություն Է Տարածել

20-01-2026 | 16:13

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել
Հայաստանի Կողմից Հապկ Անդամության «Ապասառեցում», Ամենայն Հավանականությամբ, Տեղի Չի Ունենա. Ահծ

20-01-2026 | 13:10

Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա. ԱՀԾ

Նմանատիպ լուրեր