
24-05-2025 | 11:22
Սոցիալական ցանցերում շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետի հուղարկավորության առիթով Վատիկան մեկնել է ՀՀ նախագահի օդանավով, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Վեհափառն իր ուղեկցող պատվիրակության հետ Հռոմ է ուղևորվել ապրիլի 25-ին սովորական չվերթով»,- հավելել է նա:
www.news.am