CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ1287

Վերաբացվում է Բուենոս Այրեսի ԹՄՄիության կենտրոնը

Վերաբացվում է Բուենոս Այրեսի ԹՄՄիության կենտրոնը

Այսօր, մարտի 14-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Արմենիա պողոտայի վրա գտնվող Թեքեյան մշակութային միության կենտրոնատեղին կրկին կբացի իր դարպասները արգենտինահայ մշակութասեր համայնքի առջեւ, շուրջ երկու տարի տեւած վերանորոգումից հետո։ Վերանորոգման աշխատանքներն սկսվել էին քովիդի համաճարակի բռնկումից անմիջապես հետո, կենտրոնի պարտադիր փակումի եւ ազգային-մշակութային գործունեության ակամա դադարի ընթացքում։
Արգենտինահայ համայնքի համար նշանակալից այդ իրադարձությունը տեղի է ունենալու հանդիսավոր պայմաններում, որին կմասնակցեն քաղաքապետական իշխանությունների ներկայացուցիչներից բացի ազգային-եկեղեցական մարմիններ եւ Կենտրոնի սրահներին սովոր երիտասարդներ ու նրանց ծնողներ։ Հանդիսությանը մասնակցելու համար արդեն Բուենոս Այրես են ժամանել տարբեր հայ գաղութներից ԹՄՄական ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ ԹՄՄ Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտր. վարչության ատենապետ, ՌԱԿ հանրահայտ գործիչ եւ հրապարակագիր Երվանդ Ազատյանի։ Վերջինս Արգենտինայի մայրաքաղաք է ժամանել մի քանի օր առաջ։ Շրջելով վերանորոգված շենքը, Եր. Ազատյանն իր գոհունակությունն է հայտնել հայթայթված գումարների նպատակային օգտագործման համար, հիշել՝ որ 46 տարի առաջ ինքը, մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ եղել է նույն շենքի բացման արարողությանը, որով, ինչպես հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄիության կենտրոնի բացումով, սկիզբ էր դրվել արգենտինահայության ազգային կյանքի վերածննդին։
Ե. Ազատյանը, ուղեկցությամբ Հարավային Ամերիկայի ՌԱԿ վարչության ատենապետ եւ «Սարդարապատ» թերթի խմբագրապետ Սերխիո Նահապետյանի, այցելել է նույն շենքում գտնվող խմբագրատուն, թերթել «Սարդարապատի» հավաքածոների էջերը, հիշել Սերխիո Նահապետյանի հայրիկին՝ ՌԱԿ անմոռանալի ղեկավար Նահապետ Նահապետյանին։
Եր. Ազատյանը ուղեկիցների հետ այցելել է նաեւ հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄիության կենտրոն, որտեղ նրանց հյուրասիրել են ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի սաները, որոնք շարունակում են ավելի քան 40 տարվա ավանդույթը՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին ճաշ մատուցել այցելուներին եւ տարվա ընթացքում մատուցված ճաշի դիմաց գանձված գումարով խմբային այցելություն կատարել Մայր հայրենիք Հայաստան, ավելի եւս տոգորվելով հայկականությամբ։
Բուենոս Այրեսի ՌԱԿ եւ ԹՄՄ շրջանակներին, ինչպես նաեւ ողջ արգենտինահայությանը շնորհավորելով հայապահպանության կարեւոր այդ ամրոցի վերաբացման առթիվ՝ նորանոր հաջողություններ ենք մաղթում ԹՄՄ եւ ՌԱԿ արգենտինահայ շրջանակներին։
 

  • Լրահոս
  • Close
Հայաստանի Եւ Եգիպտոսի Նախագահները Դուբայում Հանդիպում Են Ունեցել

02-12-2023 | 14:09

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Չիլիում 5,8 Մագնիտուդով Երկրաշարժ Է Տեղի Ունեցել

02-12-2023 | 14:09

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորական Ուղերձներ Է Հղել Ամէ-Ի Նախագահին Եւ Փոխնախագահին

02-12-2023 | 11:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը Պատրաստ Է Շահագործման. Հհ Ագն

02-12-2023 | 11:00

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Գրիգորի Խաչատուրովն Ազատ Կարձակվի

01-12-2023 | 21:12

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Ադրբեջանը Ծրագրում Է Հետագայում Վերացնել Հայերի Ներկայության Բոլոր Ֆիզիկական Նշանները Լեռնային Ղարաբաղում. Մակ-Ի Զեկուցող

01-12-2023 | 17:58

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող
Ադրբեջանը Հրաժարվեց Մասնակցել Վերջին Շրջանի Բարձրաստիճան Հանդիպումներին, Որոնք Թույլ Կտային Քննարկումների Արդյունքում Գրանցել Որոշակի Առաջընթաց. Արարատ Միրզոյան

01-12-2023 | 17:56

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան
Մոսկվայում Հրդեհ Է Բռնկվել Ադրբեջանցի Գործարարներին Պատկանող Շուկայում

01-12-2023 | 15:09

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում
Վահան Թեքեյանի Հոդվածները՝ Եռահատորյակում

01-12-2023 | 15:00

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում
Պատանդների Ազատ Արձակման Շուրջ Բանակցությունները Շարունակվում Են

01-12-2023 | 12:33

Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակվում են
Արմեն Գրիգորյանը Կմեկնի Վաշինգտոն

01-12-2023 | 12:17

Արմեն Գրիգորյանը կմեկնի Վաշինգտոն
Իսրայելը Վերսկսել Է Պատերազմը

01-12-2023 | 12:08

Իսրայելը վերսկսել է պատերազմը
Սպասվում Է Անոմալ Տաք Եւ Բավարար Տեղումներով Դեկտեմբեր

01-12-2023 | 11:52

Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր
Բրյուսովի Համալսարանի Նախկին Պրոռեկտորի Նկատմամբ Հանրային Քրեական Հետապնդում Է Հարուցվել

01-12-2023 | 11:01

Բրյուսովի համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Ի՞Նչ Են Որոշել Գրիգորյանն Ու Մուստաֆաևը. Հայտնում  Է Հհ Ագն-Ը

30-11-2023 | 16:59

Ի՞նչ են որոշել Գրիգորյանն ու Մուստաֆաևը. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը

Նմանատիպ լուրեր

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Լուրեր

Calendar01-12-2023

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-12-2023

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան

Պաշտոնական լուրեր

Calendar01-12-2023

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-12-2023