CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ160

Վերջապես գտանք, ինչով հպարտանանք

Վերջապես գտանք, ինչով հպարտանանք

Վերջին 6 տարում «պարզվեց», որ մինչեւ 2018 թվականը Երրորդ հանրապետությունն առանձնապես հպարտանալու բան չուներ:
 «Աչք էինք դրել ուրիշի տարածքի վրա», «բռնազավթեցինք» այն, իսկ ներքին կյանքում «թալանից» բացի՝ ոչ մի ուրիշ բան տեղի չէր ունենում: Որից հետո «ժողովուրդը» իրականացրեց թավշյա հեղափոխությունը, այնուհետեւ «ժողովուրդը» ստեղծեց իր գաղափարախոսությունը (որը կարելի է ձեւակերպել շատ կարճ՝ «ուզում ենք լավ ապրել»), իսկ շուտով «ժողովուրդը» ստեղծելու է ի՛ր Սահմանադրությունը, որտեղ կգրի իր սրտի ուզածը, իսկ ամենակարեւորը՝ նախաբանից կհանի ՀՀ Անկախության հռչակագրի «տոքսիկ» հիշատակումը: 
Բայց մինչեւ 1991 թվականն էլ մենք առանձնապես հպարտանալու բաներ չունեինք: Դարեր շարունակ հայերն ինչ-որ «անիմաստ» խաչքարեր էին տաշում, իսկ «կղերա-ֆեոդալական շրջանակները» խոչընդոտում էին պետության ստեղծմանը: Ազգային խորհրդանիշները, մասնավորապես, Մասիս սարը, նույնպես «տոքսիկ» են, գրգռում են շրջակա ցուլերին: Մի խոսքով, Հայաստանի բազմադարյա պատմությունը բավականին դժգույն է եւ դժբախտ: 
Բոլոր վառ դրվագները եւ աննախադեպ նվաճումները «պատահեցին» 2018 թվականից հետո: Եվ վերջապես առիթներ հայտնվեցին՝ «անսահման հպարտ» լինելու: Հպարտանալու վերջին առիթն է Կիրանց գյուղի մոտ քաշած փշալարը, որը, հավանաբար, երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը:
 Դա, իհարկե, զավեշտալի է, եւ մենք կարող ենք ծիծաղել ՔՊ-ական ծայրահեղ ինֆանտիլիզմի վրա, եթե մեր կողքին չապրեին իրենց տները կորցրած տասնյակ հազարավոր մարդիկ, եթե Արցախում ադրբեջանցիները չավերեին մեր եկեղեցիներն ու գերեզմանները, եթե Բաքվում գերության մեջ չլինեին մեր հայրենակիցները, իսկ մայրերը չշարունակեին փնտրել իրենց զոհված զավակների աճյունները:
Փշալարը երաշխի՞ք է, որ Ադրբեջանը մեզ վրա չի՞ հարձակվի: Հրթիռների եւ ԱԹՍ-ների դարո՞ւմ: 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Պուտինին Խնդրեցի Խնայել Շրջափակման Մեջ Գտնվող Ուկրաինացի Զինվորներին. Թրամփ

14-03-2025 | 20:55

Պուտինին խնդրեցի խնայել շրջափակման մեջ գտնվող ուկրաինացի զինվորներին. Թրամփ
Փաստ, Որը Ցույց Է Տալիս՝ Ադրբեջանը Միջազգային Գանգատներից Կամ Պահանջներից Չի Հրաժարվում

14-03-2025 | 20:52

Փաստ, որը ցույց է տալիս՝ Ադրբեջանը միջազգային գանգատներից կամ պահանջներից չի հրաժարվում
Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Գդհ Առաջին Նախագահն Է, Որ Այցելելու Է Հայաստան Եւ Ադրբեջան

14-03-2025 | 14:55

Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ԳԴՀ առաջին նախագահն է, որ այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան
Ադրբեջանի Հետ Համաձայնեցված Համաձայնագրի Տեքստում Չկա Որևէ Դրույթ «Միջանցքի» Մասին. Արարատ Միրզոյան

14-03-2025 | 14:28

Ադրբեջանի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ «միջանցքի» մասին. Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր Մարմնի Հայտարարությունը

14-03-2025 | 14:22

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը
Խաղաղության Պայմանագրի Տեքստի Շուրջ Բանակցություններն Ավարտված Են. Բայրամով

13-03-2025 | 15:53

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են. Բայրամով
Եվրախորհրդարանն Այսօր Հրատապ Կարգով Բանաձև Ընդունեց Բաքվում Պահվող Հայերի Ազատ Արձակելու Վերաբերյալ

13-03-2025 | 15:37

Եվրախորհրդարանն այսօր հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի ազատ արձակելու վերաբերյալ
Եվրոպական Դիտորդները Գիշեր Ու Ցերեկ Լրտեսների Պես Կանգնած Են Մեր Սահմաններին. Ալիև

13-03-2025 | 14:47

Եվրոպական դիտորդները գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին. Ալիև
Իրանը Պատերազմի Չի Ձգտում, Բայց Եթե Ամն-Ն Ու Իր Գործակալները Սխալ Քայլեր Ձեռնարկեն, Իրանի Պատասխանը Կլինի Անխուսափելի. Խամենեի

13-03-2025 | 14:41

Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի
Պուտինը Կարգադրել Է Կուրսկը Հնարավորինս Շուտ Ազատել Ուկրաինական Ներկայությունից

13-03-2025 | 12:19

Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից
Մեր Հորդորն Է Սիրելի Ռուբեն Վարդանյանին Դադարեցնել Հացադուլը. Գերագույն Հոգևոր Խորհուրդ

12-03-2025 | 18:12

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր Մարմնի Հայտարարություն

12-03-2025 | 18:10

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություն
Հհ-Ն Պատրաստ Է Թուրքիայի Հետ Հարաբերությունների Կարգավորմանն Առանց Որևէ Նախապայմանի. Ռուբեն Ռուբինյանը՝ Թուրքական «Ntv»-Ին

12-03-2025 | 18:09

ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց որևէ նախապայմանի. Ռուբեն Ռուբինյանը՝ թուրքական «NTV»-ին
Թուրք Լրագրողները Փաշինյանից Հարցազրույց Վերցնելու Համար Հայաստան Են Եկել Հայկական Կողմի Նախաձեռնությամբ Ու Հհ Բյուջեի Հաշվին

12-03-2025 | 14:23

Թուրք լրագրողները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են եկել հայկական կողմի նախաձեռնությամբ ու ՀՀ բյուջեի հաշվին
Стас Намин И Андрей Рубанов: "Анастас Микоян. От Ильича До Ильича" По Случаю Армянского Издания Документальной Драмы

12-03-2025 | 12:29

Стас НАМИН И Андрей РУБАНОВ: "АНАСТАС МИКОЯН. ОТ ИЛЬИЧА ДО ИЛЬИЧА" По случаю армянского издания документальной драмы

Նմանատիպ լուրեր