
07-02-2025 | 12:13
Օգտագործելով ԴՆԹ-ի տվյալները և գրեթե ամբողջական գանգի մանրակրկիտ վերլուծությունը՝ Շանհայի Ֆուդանի համալսարանի գիտնականները ստեղծել են 6-րդ դարում Հյուսիսային Չժոու դինաստիան կառավարած Չինաստանի կայսր Ուի թվային պատկերը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Current Biology հանդեսում։
Արձանագրելով մի միլիոն մեկ նուկլեոտիդային բազմաձևությունը՝ գիտնականները, տվյալները գանգի ճշգրիտ վերակառուցման հետ համատեղելով, ԴՆԹ-ում կայսեր մաշկի և մազերի գույնին առնչվող տեղեկություն են գտել և վերականգնել նրա դեմքը:
Փորձագետներից ոմանք համարում էին, որ քոչվոր սյանբեյ ցեղը, որի ներկայացուցիչն էր կայսր Ուն, օժտված էին էկզոտիկ արտաքինով՝ թավ մորուք, բարձր քթարմատ և բաց գույնի մազեր։
Վերլուծությունները ցույց են տվել, որ հին տիրակալի արտաքինը բնորոշ է եղել հյուսիսարևելյան Ասիայի ժողովուրդներին։