• Поиск Поиск
×
Количество просмотров514

Վիճակը Նախիջեւանում

Վիճակը Նախիջեւանում

Նախիջեւանը ինքնավար մարզ է Ազրպէյճանի կազմում։ Ազրպէյճանի Սահմանադրութեան համաձայն՝ Նախիջեւանում բարձրագոյն պաշտօնատարը Նախիջեւանի խորհրդարանի նախագահն է․ նա է նշանակում մարզի գործադիր իշխանութիւններին։ Նախիջեւանն ունի ինչ-որ առումով անկախութիւն՝ իր ներքին հարցերը տնօրինելու համար․ յատկապէս կարեւոր է, որ մարզը ինքն է տնօրինում Իրանի հետ առեւտուրն ու սահմանային մաքսակէտը։ Ազրպէյճանի սահմանադրութեան համաձայն, մարզը կարող է հանրաքուէով անկախանալ։

    Շատ լաւ ու դրական են եղել Իրանի եւ Նախիջեւանի միջեւ յարաբերութիւնները՝ յատկապէս տնտեսական ոլորտում։ Նախիջեւանը ուժանիւթային առումով կախուած է Իրանից։ Իրանի ազդեցութիւնը մեծ է Նախիջեւանում։ Նախիջեւանի երկարամեայ տէրն ու տիրականը, որ մարզի խորհրդարանի նախագահն էր՝ Վասիֆ Թալիպով: Ան այդ պաշտօնը զբաղեցնում է 1995 թուականից, ջերմ յարաբերութիւններ ունէր իրանական կողմի հետ։ Թալիպով, 21 Դեկտեմբեր 2022-ին, անսպասելիօրէն հրաժարուեց: Նոյն օրը, Խորհրդարանի նախագահի ժամանակաւոր պաշտօնակատարի պաշտօնը ստանձնեց Ազեր Զեյլանով, որ Ալիեւի վստահելին է:

    Իհարկէ, Նախիջեւանը փոքր սահման ունի Թուրքիայի հետ։ Այդ սահմանից յատկապէս ռազմական ուժեր են տեղափոխւում Նախիջեւան։ Ապագայում կաւարտուի նաեւ Նախիջեւանը Թուրքիային կապող երկաթգիծը, որով աւելի կը մեծանայ Թուրքիայի դերակատարութիւնը Նախիջեւանում։

    Եթէ հետեւած լինէք լուրերին, մօտ երկու ամիս առաջ շատ գրուեց, որ Նախիջեւանում ուզում են անկախութեան հանրաքուէ անցկացնել եւ մարզը միանայ Իրանին։ Իհարկէ, ինձ համար շատ հարցական էր դա։ Գուցէ այդ լուրը տարածուեց այն պատճառով, որպէսզի Նախիջեւանում հիմնական փոփոխութիւնների սկիզբ եւ պատրուակ լինի դա․․․ Իսկ ո՞րն է այդ հիմն ական փոփոխութիւնների ամենակարեւոր կէտը․- Փոխել Ազրպէյճանի Սահմանադրութիւնը ու վերջ տալ Նախիջեւանի կարգավիճակին, որպէս ինքնավար մարզ։ Սա՛ է հետապնդում Ալիեւը՝ ի տես այն իրողութեան, որ հաւանական անկախութիւնը ամբողջովին խոչընդոտելու է Թուրանի միջանցք բացելու ծրագիրը։ Խօսքը վերաբերում է Զանգեզուրի միջանցքին։

    Նախիջեւանի տնտեսական վիճակը անմխիթար է, եւ մեծ է Նախիջեւանից գաղթը դէպի Պաքու, Թուրքիա, Ռուսաստան եւ արեւմտեան երկրներ։ Լուրեր կան, որ Ալիեւի նոր նշանակումը բացասաբար է ընդունուել Նախիջեւանում, եւ այնտեղ հիմա բազմաթիւ դժգոհութիւններ կան։ Այդ նշանակումը ընդունուեց, որպէս Ալիեւի գլանի նոր արշաւ։

    Ինչ վերաբերում է իրանական կողմին, Իրանը աչալրջօրէն հետեւում է Նախիջեւանում ընթացող զարգացումներին։ Իրանի համար ցանկալի չէ, որ փոխուի Նախիջեւանի ներկայ կարգավիճակը, եւ Իրանը ամեն ինչ կանի իր ազդեցութիւնը Նախիջեւանում պահելու համար։ Եթէ Նախիջեւանը դադարի գոյութիւն ունենալ որպէս ինքնավար մարզ, ապա Նախիջեւանը բոլոր ոլորտներում կը ղեկավարուի կենտրոնական իշխանութեան՝ Պաքուի, կողմից։ Դա արդէն այն նպատակն է, որին ձգտում են Թուրքիան եւ Ազրպէյճանը։

    Իրանը մէկ անգամ չէ, որ ասել է, ԵԹԷ պիտի բացուի Զանգեզուրի միջանցքը, ապա Ազրպէյճանը այդ միջանցքով կը հասնի Իրան, որովհետեւ Իրանը մուտք է գործելու Նախիջեւան․․․ Այս հեռանկարը իրական սպառնալիք փանթուրքիստական նկրտումների համար, եւ ինչ որ այսօր տեղի է ունենում Նախիջեւանին, ապագայ այս զարգացումները թոյլ չտալու համար է։

    Ուշադրութեամբ հետեւենք աշխարհի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումներին։ Կարեւոր է անկիւնադարձային ժամանակներ են։ Այս լուերը գուցէ նորութեան չեն այն իրանահայերի համար, ովքեր միշտ հետեւում են քաղաքական անցուդարձին, բայց ես կարծում եմ իմ ծանօթներից մի մեծ մաս չգիտի դա, ու ես կարեւոր եմ իմանում տեղեկացնել։ Հայութիւնը ՉԻ ԿԱՐՈՂ անտարբեր մնալ եւ դիտողի դերում լինել աշխարհում, յատկապէս Հայաստանում։

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

«Զարթօնք» օրաթերթ, Լիբանան

  • Лента
  • Close
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օտարերկրյա Գործակալների Մասին Օրենքի Վրա Վրաստանի Նախագահի Վետոն Հետագա Մտորումների Տեղիք Է Տալիս. Միշել

19-05-2024 | 08:26

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
Աշխաբադում Բացվել Է Սայաթ-Նովայի Արձանը

19-05-2024 | 08:24

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Spacex Ընկերության Հրթիռի Բեկորն Ընկել Է Կանադացի Ֆերմերի Դաշտում

19-05-2024 | 08:19

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում
Ծնողներն Ավելի Հաճախ Գերագնահատում Են Որդիների, Քան Թե Դուստրերի Մաթեմատիկական Ընդունակությունը

19-05-2024 | 08:17

Ծնողներն ավելի հաճախ գերագնահատում են որդիների, քան թե դուստրերի մաթեմատիկական ընդունակությունը
Instagram-Ի Եւ Facebook-Ի Ազդեցության Հետեւանքները Երեխաների Վրա

19-05-2024 | 08:12

Instagram-ի եւ Facebook-ի ազդեցության հետեւանքները երեխաների վրա
Բարի Գալուստ Ադրբեջան

18-05-2024 | 22:17

Բարի գալուստ Ադրբեջան
Հրապարակավ Դիմում Եմ Աած-Ին` Թույլ Տալ, Գնամ Լեոյին Հանդիպելու

18-05-2024 | 22:02

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու
Ադրբեջանական Նենգապղծումների Թիրախում Լղ-Ն Է, Որտեղ Ոչնչացվում, Պղծվում, «Վերակառուցվում» Են Հայկականն Ու Քրիստոնեականը. Հայտարարություն

18-05-2024 | 19:24

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում ԼՂ-ն է, որտեղ ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը. հայտարարություն
Վրաստանի Նախագահը Վետո Է Դրել «Օտարերկրյա Գործակալների» Մասին Օրինագծի Վրա

18-05-2024 | 18:56

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Երբեք Այնքան Չենք Զգացել Պետական Ձեռքը Մշակույթի Դեմ, Որքան 2018 Թվականից Մինչ Օրս. Գրականագետ

18-05-2024 | 17:57

Երբեք այնքան չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ
Լավրովի Կարծիքով` Ռուսաստանի Եւ Արևմուտքի Միջև Ռազմաքաղաքական Առճակատումը Շարունակվում Է

18-05-2024 | 17:38

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Մայիսի 26-Ին Կունենանք Կարևոր Հանրահավաք. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:26

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան
Ամեն Ինչ Գիտեի, Բայց Որ Աած-Ից Էլ Որոշակի Գործառույթներ Ունեմ` Չգիտեի. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:23

Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
Եպհ Ռեկտորի Պահանջով Աշխատողներին Ստիպում Են Դուրս Գալ Արհմիությունից

18-05-2024 | 17:21

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից

Похожие новости

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել

Международные новости

Calendar19-05-2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Региональные новости

Calendar19-05-2024

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում

Международные новости

Calendar19-05-2024

Ծնողներն ավելի հաճախ գերագնահատում են որդիների, քան թե դուստրերի մաթեմատիկական ընդունակությունը

Международные новости

Calendar19-05-2024

Instagram-ի եւ Facebook-ի ազդեցության հետեւանքները երեխաների վրա

Международные новости

Calendar19-05-2024

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու

Новости

Calendar18-05-2024