CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ203

Վլադիմիր Պուտինը Երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարել

Վլադիմիր Պուտինը Երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարել

Օգոստոսի 1-ին լրանում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի, որի իրավահաջորդը ԵԱՀԿ-ն է, հիմնադրման և Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 50-րդ տարեդարձը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեք տասնամյակ անց այդ Ակտն ամրագրել է Արևմուտքի և Խորհրդային միության խաղաղ գոյակցության սկզբունքները՝ սահմանների անխախտելիության ճանաչում, հրաժարում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, վիճելի հարցերի բացառապես խաղաղ-դիվանագիտական միջոցներով կարգավորում:

Խորհրդային դիվանագիտության վրիպու՞մն էր, թե՞ Մոսկվան չափազանց վստահ էր, որ այդ դրույթն իրեն «չի անհանգստացնի», բայց Հելսինկյան եզրափակիչ ակտում տեղ է գտել նա ժողովուրդների ազատ ինքնորոշումը հարգելու սկզբունքը: Խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը, որ ստորագրել է այդ փաստաթուղթը, հազիվ թե կանխատեսեր, որ ուղիղ տասնհինգ տարի հետո Ռուսաստանի խորհրդային, սոցիալիստական և դաշնային հանրապետությունը կընդունի անկախության Հռչակագիր, և կսկսվի ԽՍՀՄ փլուզումը:

ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունն անդրադարձել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման հիսնամյակին և ձևակերպել, որ այն «վերջնականապես ամրագրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, որտեղ այն ժամանակի Ռուսաստանը հաղթել է և որի հետ ի վերջո հարկ եղավ պայմանավորվել, թե ինչպես պետք է այդուհետև միասին ապրել»:

Աչքի է զարնում այն, որ Մոսկվան Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող կողմ է ճանաչում «այն ժամանակի Ռուսաստանին», ոչ թե՝ Խորհրդային Միությանը, որի կազմում տասնյակ հանրապետություններ Ռուսաստանից ոչ պակաս, գուցե մի բան էլ ավելի նվիրվածությամբ մարտնչել են ֆաշիզմի դեմ: Այդ հանրապետությունները Հելսինկյան եզրափակիչ ակտով միջազգայնորեն, այդ թվում և ԽՍՀՄ կենտրոնական իշխանության կողմից, ճանաչվել են ինքնիշխան պետություններ՝ օժտված ինքնորոշման, այսինքն՝ միութենական պետության կազմից դուրս գալու իրավունքով:

ՌԻԱ-Նովոստիի խմբագրականը, սակայն, սահմանում է, որ Եվրոպայում, Եվրասիայում «Հելսինկի-2» համաձայնություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ռուսաստանը վերստին կհաղթի, և այդ հաղթանակը հնարավոր չի լինի վերախաղարկել, վիճարկել կամ չեղարկել և հարկ կլինի նրան (Ռուսաստանին) ճանաչել որպես հավասարի, որ կարող է քեզ (հավաքական Արեւմուտքին) ոչնչացնել և որի հետ պետք է պայմանավորվել հետագա գոյակցության կանոնների մասին»:

Ավելի պարզ պետք չէ ասել. Ռուսաստանի պետական քարոզչությունը փաստացի ոչ միայն մերժում է Ուկրաինայում հրադադարի հաստատման հնարավորությունը, այլև անոնսավորում առաջիկա տարիների Կրեմլի արտաքին քաղաքականությունը՝ հասնել Եվրասիայում ուժային այնպիսի հավասարակշռության, որ 1975 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ առկա էր ԽՍՀՄ-ի (Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած Ռուսաստանի) և հավաքական Արևմուտքի միջև:

Սա ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական ռևիզոնիզմ և ագրեսից ռևանշիզմ: Որքան էլ Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովը հավաստիացնեն, որ Խորհրդային Միությունը «վերականգնելու ծրագիր չկա», իրական քաղաքականության ռեժիմում Մոսկվայի նպատակադրվածությունը մեկն է՝ միավորել հետխորհրդային ամբողջ տարածքը: Ըստ Վլադիմիր Պուտինի՝ Արևմուտքը միայն այդ դեպքում Ռուսաստանին կճանաչի սուվերեն տերություն, որի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով: Մոսկվան ըստ էության հայտարարում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտն իր համար առ ոչինչ է: Բացառված չէ, որ Ռուսաստանը հաջորդ քայլով «ուժը կորցրած կճանաչի» ՄԱԿ-ի Խարտիան: Խորքային իմաստով Պուտինը խոստովանում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմ է սկսել, որպեսզի վերականգնի Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայում հաստատված ստատուս քվոն: Դա աշխարհի բոլոր պետություններին մարտահրավեր է:

www.1in.am 

  • Լրահոս
  • Close
Ռուսաստանը Շարունակում Է Զարգացնել Համագործակցությունը Հայաստանի Հետ. Պեսկով

12-11-2025 | 15:41

Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Պեսկով
Հայ Առաքելական Եկեղեցին Ու Հհ Զու-Ն Ամենաբարձր Վարկանիշն Ունեն, Դժգոհ Են Կառավարությունից Եւ Աժ-Ից. Հարցում

12-11-2025 | 15:17

Հայ առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են Կառավարությունից և ԱԺ-ից. հարցում
Ես Կգնամ Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հհ Վարչապետ

12-11-2025 | 14:12

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ
Համայնքներում Մարդկանց Ասում Են, Թե Տեսախցիկներով Վերահսկելու Են Նրանց Ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի Առաջիկա Ընտրությունների Մասին

12-11-2025 | 14:08

Համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի առաջիկա ընտրությունների մասին
44-Օրյայի Հետ Կապված Մեկ Հստակ Բան Կարող Եմ Ասել՝ Հանրության Շրջանում Զու-Ի, Պն-Ի Երկու Դիրքորոշման Հետ Կապված Շատ Խառը Պատեկարցումներ Կային. Տոնոյան

12-11-2025 | 13:33

44-օրյայի հետ կապված մեկ հստակ բան կարող եմ ասել՝ հանրության շրջանում ԶՈւ-ի, ՊՆ-ի երկու դիրքորոշման հետ կապված շատ խառը պատեկարցումներ կային. Տոնոյան
Թուրքական Ինքնաթիռի Կործանումը Կապված Է Գյումրու Ռուսական Ռազմաբազայի Հետ. Ադրբեջանցի Ռազմական Փորձագետ

12-11-2025 | 13:16

Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ
8 Հոգեւորական Կանչվել Է Քննչական Կոմիտե

12-11-2025 | 13:09

8 ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԿԱՆՉՎԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Միասնական Ժամերգություն Կկատարվի Արագածոտնի Թեմի Սուրբ Աստվածածին Վանքում

12-11-2025 | 12:17

Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում
«Ասել Եմ՝ Ինձ Համար Դա Ընդունելի Չէ». Նիկոլ Փաշինյանը Մանրամասներ Պատմեց Կարեն Կարապետյանի Հետ Բանտում Հանդիպումից

12-11-2025 | 12:15

«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ». Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումից
Ալիևն Ուղիղ Ասել Է, Որ Նախապատրաստվել Է Պատերազմին, Մերժել Է Խաղաղ Կարգավորման Առաջարկները, Իմաստը Ո՞Րն Է Հհ-Ի Վրա Քաշել Պատասխանատվության Վերմակը՝ Դրանով Իսկ Մաքրելով Ադրբեջանին․ Ադրբեջանագետ

12-11-2025 | 12:03

Ալիևն ուղիղ ասել է, որ նախապատրաստվել է պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, իմաստը ո՞րն է ՀՀ-ի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ ադրբեջանագետ
Գյումրիի Ավագանու Նիստը Չկայացավ. Քվորում Չկար

11-11-2025 | 15:43

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ. Քվորում չկար
Եվրոպայում Ստեղծվում Է Նոր Հետախուզական Ստորաբաժանում` Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի Ղեկավարությամբ.

11-11-2025 | 14:09

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ.
Մանվել Գրիգորյանի Դատավոր Դստերը Մեղադրանք Է Առաջադրվել Երկու Հոդվածով

11-11-2025 | 14:06

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Արցախը Թուրքին Հանձնած Մարդկանց Հետ Ճանապարհ Չեմ Գնում. Իմ Տուն-Տեղը, Գանձասարն Եմ Թողել, Եկել, Դրանց Հետ Ի՞Նչ Խոսեմ. Հայր Սահակը Վստահեցնում Է՝ Ալեն Սիմոնյանին Պատահական Է Հանդիպել Տաթևի Վանքում

11-11-2025 | 13:57

Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. իմ տուն-տեղը, Գանձասարն եմ թողել, եկել, դրանց հետ ի՞նչ խոսեմ. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
Թրամփը Սպшռնում Է Bbc-Ին 1 Միլիարդ Դոլարի Փոխհատուցմամբ՝ Իր Ելույթի Խմբագրման Համար

11-11-2025 | 13:54

Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ՝ իր ելույթի խմբագրման համար

Նմանատիպ լուրեր