06-11-2024 | 20:50
APM Terminals Poti ընկերությունն «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայության հետ զրույցում հաստատել է Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։
«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ։«Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն իրավունք չունի անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցի տակ չեն», — ասել է Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։