
14-03-2025 | 20:55
Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներն այսօր հանդիպում են ունեցել Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Զաալ Աբաշիձեի հետ, հայտնում են Մատենադարանից:
«Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց:
Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է Իգիթյան արվեստի կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:
Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում»,-ասված է հաղորդագրության մեջ: