06-11-2024 | 15:38
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, որը չէր ստորագրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Հիշեցնենք՝ Զուրաբիշվիլին օրենքի նկատմամբ վետո չէր կիրառել, այլ պարզապես առանց ստորագրելու վերադարձրել էր խորհրդարան:
«Այսօր, Վրաստանի Սահմանադրության համաձայն, ստորագրում եմ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը չի ստորագրել Սալոմե Զուրաբիշվիլին»․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապուաշվիլին։