08-12-2024 | 15:58
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հրաժարական է տվել։ Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ կառավարության կազմում մեկ փոփոխություն է լինելու՝ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին կփոխարինի Իրակլի Չիքովանին։
«Ուզում եմ առաջին հերթին ընդգծել, որ կառավարության յուրաքանչյուր անդամի առաջարկել եմ մնալ իրենց պաշտոններում, սակայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ցանկացել է քաղաքականությունից տեղափոխվել այլ ոլորտ»,- հայտնել է Կոբախիձեն։