
24-04-2025 | 21:13
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը։
ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 %-ում, որտեղ քվեարկել է ընտրողների 14 %-ը, քվեաթերթիկների վերահաշվարկն «ավելի վաղ հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության չի հանգեցրել»։ Ամփոփիչ արձանագրությունները «միայն աննշան փոխվել են» վերահաշվարկված ընտրատեղամասերի 9 %-ում, նշվում է հաղորդագրության մեջ:
Ձայների վերահաշվարկը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Վերահաշվարկի համար տեղամասերն ընտրվել են վիճակահանությամբ։
Հոկտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների՝ խորհրդարանական ընտրությունները կեղծելու վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ։ Զուրաբիշվիլին կանչվել էր գերատեսչություն՝ բացատրություններ տալու։
www.armenpress.am