22-01-2025 | 14:32
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի խոսքով Վրաստանի կառավարությունը շեղվել է եվրոպական ուղուց։
Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը հրապարակել է նրա հայտարարությունը՝ արված ԵԱՀԿ նախարարական նիստում. «Մենք խոնարհվում ենք վրաց ժողովրդի քաջության առջև, որը դուրս է գալիս փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները։ Վրաստանի իշխանությունն իր խոսքով ու գործողություններով շեղվել է եվրոպական ուղուց. եվրոպական ուղի վերադառնալը, սակայն, շարունակում է մնալ նրա ձեռքում»,- ասել է Բերբոքը։
www.azg.am