
18-06-2025 | 15:35
Ուկրաինայի հարցում Եվրոպայի մոտեցումը նպատակ ունի շարունակելու պատերազմը և հակասում է Մոսկվայի ու Վաշինգտոնի մոտեցմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց (Եվրոպայի - խմբ.) մոտեցումը հավասարակշռված չէ։ Այն ավելի շուտ պատերազմամետ է, ուղղված է պատերազմի շարունակմանը։ Եվ դա կտրուկ հակադրվում է, օրինակ, Մոսկվայում կամ Վաշինգտոնում ցուցաբերված մոտեցմանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայում բանակցային սեղանի շուրջ տեղ կա՞ եվրոպացի առաջնորդների համար։
www.aysor.am