04-12-2024 | 21:56
2024 թվականի հունվարին X սոցիալական ցանցի թրաֆիկը աճել է՝ մինչև ամսական ռեկորդային 3,3 միլիարդ օգտատեր։ Դրա մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը։
Իլոն Մասկի՝ 2024 թվականի ապրիլի 3-ին հրապարակած աղյուսակը ցույց է տալիս, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել սոցիալական ցանցի թրաֆիկը։ Ըստ այդ աղյուսակի՝ X-ի թրաֆիկը կտրուկ աճել է 2022 թվականի վերջին, երբ Մասկը գնել է սոցիալական ցանցը։ Միլիարդատիրոջ՝ ծառայության ձեռք բերման պահին X-ի (նախկին Twitter) թրաֆիկը կազմում էր մոտ 1 միլիարդ օգտվող:
«X թրաֆիկը հասել է ռեկորդային մակարդակի»,- գրել է Մասկը վերոնշյալ գրառման մեջ: Նրա գրառումը 24 ժամից էլ քիչ ժամանակում մոտ 12 միլիոն դիտում, 87 հազար հավանում և 8 հազար վերահրապարակում է ունեցել։