CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ368

«Պահել Արցախի ժողովրդին Հայաստանում». Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախին առնչվող ռազմավարական նպատակները

«Պահել Արցախի ժողովրդին Հայաստանում». Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախին առնչվող ռազմավարական նպատակները

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 25-26-ին ելույթներ է ունեցել Յեյլի համալսարանում և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ընթացիկ վիճակն ու ապագա անելիքները:  Հայտնում են Արցախ Միությունից:

Յեյլի աշխարհահռչակ համալսարանում կայացած երկու միջոցառումների ընթացքում Արտակ Բեգլարյանը անդրադարձ է կատարել վերջին տարիների զարգացումներին՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանության ու օրինաչափությունների վրա: Երկրորդ միջոցառմանը Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնյանը խոսել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, դրա հիմքերի և իրացման մեխանիզմների ու հնարավոր պայմանների վերաբերյալ: Բեգլարյանը, ներկայացնելով միջազգային մի քանի օրինակ բռնի տեղահանված ժողովուրդների վերադարձի վերաբերյալ, շեշտադրել է, որ գերտերությունների մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը, ինչի համար, բնականաբար, անհրաժեշտ են առաջին հերթին ՀՀ պետական ինստիտուտների պատասխանատու և գործուն ջանքերը:

Նա ընդգծել է, որ այս ծանր իրավիճակում հայ ժողովրդի գլխավոր տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, որից էլ բխում է Արցախի տեսլականը, այն է՝ հավաքական վերադարձի միջոցով Արցախում անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքի ապահովումը:

Կոնեկտիկուտի օրենսդիր մարմնի շենքում (քաղաք Հարթֆորդ) և Իլինոյսի հայկական համայնքում (քաղաք Չիկագո) կայացած հանրային միջոցառումներում Արտակ Բեգլարյանը հանդես է եկել հիմնական բանախոսությամբ: Նա իր ելույթներում առանձնացրել է Արցախին առնչվող յոթ հիմնական ռազմավարական նպատակներ, որոնց կյանքի կոչումն անհրաժեշտ է վերոնշյալ տեսլականին հասնելու համար: Նա այդ նպատակները ներկայացրել է անգլերեն “PERSIST» (համառել) բառի տառերով, մասնավորապես՝

1. Պահել Արցախի ժողովրդին Հայաստանում՝ ապահովելով կայուն ու արժանապատիվ կեցություն և ինքնության պահպանում նրանց համար:

2. Ապահովել Արցախի ֆիզիկական միջավայրի պահպանությունը՝ իր մշակութային ժառանգությամբ և հանրային ու մասնավոր սեփականությամբ, որոնք ակտիվորեն ոչնչացվում ու յուրացվում են Ադրբեջանի կողմից:

3. Փաստագրել բոլոր հանցագործությունները և ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային բոլոր հնարավոր ատյաններում:

4. Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

5. Նախաձեռնել ու հասնել միջազգային արդարադատության՝ պատժելով հանցագործներին և կանխելով նորանոր հանցագործությունները հայ և այլ ժողովուրդների հանդեպ:

6. Վերացնել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականությունը և դրա արմատները, որը հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների գլխավոր գաղափարախոսական հիմքն է:

7. Վերադարձնել հայ գերիներին, որոնք Ադրբեջանում առերեսվում են ծանր զրկանքների ու կեղծ դատավարության՝ պարզապես հայ լինելու պատճառով:

Արտակ Բեգլարյանն ամփոփիչ խոսքում հորդորել է ներկաներին պատրաստ լինել հետևողական ու երկարատև պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների ու հայ ժողովրդի հարատևման:

Եյլի համալսարանի միջոցառումները կազմակերպվել են Մաքմիլան կենտրոնի Ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR), Փոյնթեր ծրագրի և Եյլի հայկական ցանցի կողմից, Հարթֆորդի միջոցառումը կազմակերպվել է Կոնեկտիկուտի հայկական համայնքի կողմից, իսկ Չիկագոյի միջոցառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյի մասնաճյուղիկողմից։

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Նմանատիպ լուրեր