14-01-2026 | 15:50
Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լևոն Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Այս մասին հայտնում են Պարույր Սևակի տուն-թանգարանից:
«Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- նշված է հաղորդագրության մեջ:
www.tert.am