CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ199

«Զանգեզուրի վիճակախաղից սպասվող մեծ շահույթ. դա Չինաստանի և Ռուսաստանի անակնկալ նվերն է Թուրքիային»

«Զանգեզուրի վիճակախաղից սպասվող մեծ շահույթ. դա Չինաստանի և Ռուսաստանի անակնկալ նվերն է Թուրքիային»

«Ազգ»-ի էջերում բազմիցս անդրադարձել ենք «Զանգեզուրի միջանցքի» բացման՝ Անկարայի և Մոսկվայի շահագրգռություններին: Կրկնությունից խուսափելու համար նշենք, որ Ադրբեջանը այդ հարցում հավասարապես ստացել է թե՛ մեկի և թե՛ մյուսի աջակցությունը: Թերևս այդ է պատճառը, որ Հայաստանի անկախությունը,  ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև Իրանի վճռականության, հազար տարում հազիվ մարդասպան դարձածԿովկասի երբեմնի թաթարները ոչ մի կերպ չեն հրաժարվում Զանգեզուրի հանդեպ համանուն «միջանցքով» միջնորդավորված նկրտումներից:

Թվում է, թե դրանց բնույթի մեր պատկերացումներն ամողջացնելու առումով հատկանշական  է թուրքական «Haber 7. Com» կայքէջի հունվարի 12-ին «Զանգեզուրի վիճակախաղից սպասվող մեծ շահույթ. դա Չինաստանի և Ռուսաստանի անակնկալ նվերն է Թուրքիային» խորագրով հրապարակած նյութը, որն իրականում նախագահ Էրդողանի օրոք կիսապաշտոնականից պաշտոնականի վերաճած «Անադոլու» գործակալության հարցազրույըն Նախիջևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ջեյհուն Մահմուդովից վերցրած հարցազրույցի արտապությունն է: Ահա թե ինչ է գրել «Haber 7. Com»-ը.

  «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ցամաքային կապն Ադրբեջանի արևմտյան մարզերի հետ ապահովող «Զանգեզուրի միջանցքի» բացումը  վերին աստիճանի կարևոր նշանակությում ունի ինչպես Նախիջևանի ու Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար:

Դոց. Մահմուդովը նշում է, որ Թուրքիան «Զանգեզուրի միջանցքով» դուրս է գալու Չինաստան, իսկ թուրքական ապրանքները՝ չինական շուկա, փոխադարձաբար չինական ապրանքներն էլ՝ թուրքական: Նախիջևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ջեյհուն Մահմուդովն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Թուրքիան ռուսական շուկա մուտք կգործի Ադրբեջանի միջոցով:

Դոցենտ Մահմուդովը «Զանգեզուրի միջանցքի» բացման տնտեսական առավելությունները ներկայացրեց «Անադոլու» գործակալության թղթակցին տված հարցազրույցում:

Նա նշեց, որ ղարաբաղյան 44-օրյա երկրորդ պատերազմում «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը նպաստել է «Զանգեզուրի միջանցքի» նշանակության աճին և աննախադեպ կարևորել թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները»:

Նա միաժամանակ հիշեցրեց, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիան և Ադրբեջանը միևնույն քաղաքականությունն են վարում, այդ միջանցքը մեծապես կնպաստի նաև Հայաստանի Սյունիք մարզի տնտեսական զարգացմանը:

400 կմ կրճատվելու է ճանապարհը

Մատնանշելով «Զանգեզուրի միջանցքի» տարածշրջանային նշանակությունը՝ Մահմուդովն ավելացրեց. «Դա և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի համար շատ կարևոր է: Դրանով Միջին Ասիայի, Ադրբեջանի կամ Ռուսաստանի շուկաներ ներթափանցող թուրք գործարաների ճանապարհն է կրճատվում: Կրճատման պարագային խոսքը 400 կմ մասին է»:

Ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Զանգեզուրի միջանցքն» առաջին անգամ ապահովելու է Ադրբեջանի հետ Թուրքիայի ցամաքային ուղիղ կապը, իսկ դա վերջինի առջև բացելու է ադրբեջանական շուկաներ ուղղակի մուտք գործելու լայն հեռանկարներ:

Ավելին՝ ըստ Մահմուդովի, Թուրքիան միաժամանակ Ադրբեջանի տարածքով Միջին Ասիա դուրս գալու, միջինասիական երկրների հետ արտաքին և տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություն է նաև ստանալու:

Թուրքական ապրանքները մուտք են գործելու չինական շուկա

Մահմուդովը նշեց «Զանգեզուրի միջանցքի» Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ամրապնդման, նրանց միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ողջ տարածաշրջանի համար պարունակած նշանակության կարևորությունը:

Նա այնուհետև ընդգծեց, որ Թուրքիան «Զանգեզուրի միջանցքով» հաղորդակցվելու է Չինաստանի հետ և ապահովելու է թուրքական ապրանքների մուտքը չինական, իսկ թուրքականներինը՝ չինական շուկաներ:

Նախիջևանը վերածվելու է թիկունքի ապահովման կետրոնի

Խնդրո առարկա միջանցքը Մահմուդովի կարծիքով հնարավոր է դարձնելու Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ցամաքային ուղիների գործարկումը, ինչը, վերջինի խոսքերով, «շուրջ 30 տարի շրջափակման մեջ գտնվող Նախիջևանի համար տնտեսական զարգացման նախադրյալներ է ստեղծելու»:

Ավելին՝ ըստ Մահմուդովի, «Զանգեզուրի միջանցքով» ստեղծվելու են նաև Պակիստանի հետ Թուրքիայի հարաբերությունները հետագա զարցման նախադրյալները:

Միջանցքը մեծ նպաստ է բերելու նաև Հայաստանի զարգացմանը

Մահմուդովը, ի պատասխան Հայաստանի վրա «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր ազդեցության մասին հարցին, ասաց, որ դրա բացումը շարունակ ապահովելու է տարածաշրջանի հարաճուն զարգացումը: Դրանով Հայկական երկաթուղիները միանալու են միջազգային բեռնափոխադրման համակարգին:

Ապա նա շարունակեց. «Զանգեզուրի միջանցքի բացումով Ադրբեջանն արդեն Նախիջևանից անցնելով Սյունիքի մարզ՝ ցամաքային կապ է հաստատելու Ադրբեջանի տարածք հանդիսացող Արևելյան Զանգեզուրի հետ: Այստեղ կան թունելներ: Խորհդային շրջանում գործարկվող երկաթգիծ և խճուղի: Այս խճուղին կարելի է վերանորոգել, որը մեծապես կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը»:

Մահմուդովը նաև կարծիք հայտնեց, որ «Զանգեզուրի միջանցքով»  «Արևմտյան Զանգեզուրը» կմիանա Հայաստանի կողմից Սյունիք անվանվող մարզին, ապա հաղորդակցության ուղիների կառուցման, էներգակիրների անցկացման դեպքում Հայաստանը հսկայական եկամուտ կստանա բեռնափոխադրումներից, իսկ հայկական տնտեսությունը՝ մեծ շահույթ:

Թուրքիան ռուսական շուկա կմտնի Ադրբեջանի տարածքով

Մահմուդովը, ընդգծելով Ջուլֆայի երկաթգծի կարևորությունը Ադրբեջանի և Թուրքիայի համար, որն անցնելու է «Զանգեզուրի միջանցքով», ասաց, որ իրենք  եղբայրական երկրներ ենք, տարբերություն չեն դնում միմյանց միջև, և այս ճանապարհը հավասարպես կարևոր է թե՛ մեկի և թե՛ մյուսի համար:   

 Ռուսաստանին թուրքական զբոսաշրջության ոլորտում կարևորելով՝  նշեց, որ Ջուլֆայի երկաթգծի միջոցով թուրք գործարարները կմիանան ռուսական շուկային, ապա հավելեց. «Թուրքիան արդեն ներթափանցել է ռուսական շուկա, բայց Վրաստանի տարածքով: Ապագայում, երբ գործարկվի «Զանգեզուրի միջանցքը», այդ դեպքում Թուրքիան ռուսական շուկաներ մուտք կգործի Ադրբեջանի տարածքով: Այդ ընթացքում զգալի կկրճատվի ճանապարհը Թուրքիայի գործարարա շրջանակների համար»:

Հակոբ Չաքրյան, թուրքագետ

Azg.am

  • Լրահոս
  • Close
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց «Սոս Արևելքի Քրիստոնյաներ» Կազմակերպության Պատվիրակությանը

17-06-2024 | 17:46

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Ժամը 18։30 Աժ Արտահերթ Նիստ Կգումարի

17-06-2024 | 17:04

Ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստ կգումարի
Ստեփանավանի Շրջակայքում Պտտահողմ Է

17-06-2024 | 17:01

Ստեփանավանի շրջակայքում պտտահողմ է
Տեսանյութ. Չինական Նանպին Քաղաքում Ջրհեղեղ Է

17-06-2024 | 14:24

Տեսանյութ. չինական Նանպին քաղաքում ջրհեղեղ է
Աթաթուրքի Արձանը Կացնահարել Են

17-06-2024 | 13:37

Աթաթուրքի արձանը կացնահարել են
«Քաղաքացիական Պայմանագիր» Խմբակցությունը Աժ Արտահերթ Նիստին Չի Մասնակցելու

17-06-2024 | 13:12

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցելու
Հայաստանում Արցախցիների Նկատմամբ Ատելություն Է Գեներացվում

17-06-2024 | 13:10

Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելություն է գեներացվում
Պետքարտուղարի Առաջին Տեղակալն Այսօր Կժամանի Հայաստան

17-06-2024 | 10:49

Պետքարտուղարի առաջին տեղակալն այսօր կժամանի Հայաստան
Արմատներով Ջավախքցին Մատենադարանին Է Ընծայաբերել Իր Ընտանեկան Մասունքը՝ 1789Թ. Նկարազարդ Ավետարան

17-06-2024 | 10:06

Արմատներով ջավախքցին Մատենադարանին է ընծայաբերել իր ընտանեկան մասունքը՝ 1789թ. նկարազարդ Ավետարան
Ուլտրաձայնային Ալիքներն Առաջին Անգամ Օգտագործել Են Մարդու Ուղեղը Դիտարկելու Համար

17-06-2024 | 08:50

Ուլտրաձայնային ալիքներն առաջին անգամ օգտագործել են մարդու ուղեղը դիտարկելու համար
Հրապարակվել Է Շվեյցարիայում Կայացած Գագաթնաժողովի Եզրափակիչ Կոմյունիկեի Տեքստը

17-06-2024 | 08:07

Հրապարակվել է Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի տեքստը
Հհ Ախ Քարտուղարը Եւ Եխ Գլխավոր Քարտուղարը Հրաժարվել Են Ելույթ Ունենալ Խաղաղության Գագաթնաժողովի Լիագումար Նիստում

17-06-2024 | 08:03

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպում Ունեցավ Նորաօծ Եկեղեցականների Հետ

17-06-2024 | 01:29

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ
Լեմկինի Ինստիտուտը Մտահոգված Է Հունիսի 12-Ին Երևանում Ցուցարարներին Եւ Լրագրողներին Ցրելու Ագրեսիվ Մարտավարությամբ

16-06-2024 | 22:30

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
Սարկոզին Զգուշացրել Է Մակրոնին. Արտահերթ Խորհրդարանական Ընտրությունները Կարող Են Ֆրանսիան Քաոսի Մեջ Գցել

16-06-2024 | 22:10

Սարկոզին զգուշացրել է Մակրոնին. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են Ֆրանսիան քաոսի մեջ գցել

Նմանատիպ լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը

Լուրեր

Calendar17-06-2024

Ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստ կգումարի

Լուրեր

Calendar17-06-2024

Տեսանյութ. չինական Նանպին քաղաքում ջրհեղեղ է

Միջազգային լուրեր

Calendar17-06-2024

Աթաթուրքի արձանը կացնահարել են

Տարածաշրջանային լուրեր

Calendar17-06-2024

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցելու

Լուրեր

Calendar17-06-2024

Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելություն է գեներացվում

Տարածաշրջանային լուրեր

Calendar17-06-2024

Պետքարտուղարի առաջին տեղակալն այսօր կժամանի Հայաստան

Պաշտոնական լուրեր

Calendar17-06-2024