
22-04-2025 | 15:11
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել 2023 թվականի նոյեմբերի 16-ից ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրինագծերը։
Օրենքների նախագծերով առաջարկվում է հաստատել նախագահի հրամանագրերը՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ժամը 5:30-ից Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը 90 օրով երկարաձգելու մասին և նոյեմբերի 16-ից 90 օրով երկարաձգել ընդհանուր զորահավաքը։
Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։