
22-03-2025 | 22:09
Ուկրաինան և Միացյալ Նահանգները վերսկսել են աշխատանքը, հույս ունենք, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա բովանդակալից հանդիպում։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան ոչ միայն պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել խաղաղության համար, այլև առաջարկում է՝ ինչպիսին պետք է լինեն այդ քայլերը։
Բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանը գիտակցում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Դա կարելի է ցույց տալ երկու տեսակի լռությամբ, որոնք հեշտ է հաստատել և վերահսկել, այն է՝ հարձակման բացակայությունը էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, այսինքն՝ հրթիռների, ռումբերի և հեռահար անօդաչու թռչող սարքերի օգտագործման հրադադար, և հրադադար ջրում, այսինքն՝ ռազմական գործողությունների դադարեցում Սև ծովում։
Հաջորդ քայլը տարրական վստահությունն է այն հանգամանքների նկատմամբ, որոնցում ընթանում են բանակցությունները։ Գերիների ազատ արձակումը կարող է լինել տարրական վստահության հաստատման միջոց։
Ցանկացած հրադադար և վստահության ամրապնդման ցանկացած միջոց կարող է լինել միայն լիարժեք և արդար կարգավորման նախաբան, անվտանգության երաշխիքների վերաբերյալ համապարփակ համաձայնագիր և պատերազմի ավարտ:
Ուկրաինայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ: Բացի դրանից, այն ամենը, ինչ ազդում է Եվրոպայի անվտանգության վրա, պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ»,- նշել է Զելենսկին։
Fox-ի լրագրող Ժակի Հենրիխը հայտնել է, որ «Ռուբիոն, Ուիթքոֆն ու Ուոլցը երեքշաբթի կմեկնեն Էր Ռիադ՝ ուկրաինացիների, այդ թվում՝ Երմակի հետ հանդիպելու նպատակով»: