
11-07-2025 | 15:46
Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Օնուֆրիին քաղաքացիությունից զրկելու մասին, հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, փոխանցում է bbc.com-ը։
Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ միտրոպոլիտ Օնուֆրիին երկրի նախագահը զրկել է քաղաքացիությունից հատուկ ծառայությունների ներկայացրած նյութերի հիման վրա։
«Անվտանգության ծառայությունը պարզել է, որ Բերեզովսկին (Օնուֆրին) կամավոր կերպով ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն 2002 թվականին։
Նա չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին այդ մասին։
Միևնույն ժամանակ, դրանից հետո նա շարունակել է վայելել մեր պետության քաղաքացու կարգավիճակը»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
www.tert.am