
22-03-2025 | 22:09
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում է։ Բացի այդ, նա հայտարարել է պետության ղեկավարի մի շարք հանդիպումների մասին, հայտնում է РБК-Украина-ն։
Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ շուտով կսկսվի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, իսկ վաղը՝ Չարլզ III թագավորի հետ։ Բացի այդ, տեղի կունենա եվրոպացի առաջնորդների հանդիպում։
«Այո, մենք Լոնդոնում ենք, այսօր տեղական ժամանակով 17:15-ին հանդիպում է լինելու Սթարմերի հետ: Վաղը տեղի կունենան մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, թագավոր Չարլզ III-ի հետ և եվրոպացի առաջնորդների հանդիպում՝ Ուկրաինային աջակցելու նպատակով»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։