
06-02-2025 | 15:18
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փաստացի խոստովանել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Այս մասին նա հայտարարել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։
Վերջինս խնդրել է հաստատել կամ հերքել ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, թե Կիևը կապ ունի պայթյունի հետ, որի հետևանքով Արմեն Սարգսյանը մահացել է։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «ոչնչացրել է երկրի արևելքում ուկրաինացիների սպանությունների հետևում կանգնած մարդու»: Սպանվածի անունը Զելենսկին «չգիտի»։