
11-07-2025 | 15:46
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է խոսել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Ուկրաինայի առաջնորդն այս մասին ասել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այո, ես պլանավորում եմ (հանդիպել Թրամփի հետ, - խմբ.): Չգիտեմ՝ ինչպես կլինի, անկեղծորեն կասեմ ձեզ: Թիմերը աշխատում են, այո, բայց մենք հանդիպելու ենք», - ասել է Զելենսկին լրագրող Մարկ Օսթինի հետ զրույցում։
Նույն հարցազրույցում Զելենսկին ասել է, որ պետք է շարունակի մնալ իր պաշտոնում մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը։
www.aysor.am