
04-06-2023 | 11:51
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանակի վատնում է որակում Արևմուտքի հետ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու փորձերը։
«Դա ժամանակի կորուստ է: Ջանքերն իզուր են: Նրանք պատրաստ չէին երկխոսության: Այսպիսով, եթե արտահայտվել գրական հերոսի խոսքերով՝ ողորմելի աննշան մարդիկ», - ասել է Մեդվեդևը RT-ին տված հարցազրույցում:
«Նրանք խաղաղություն չեն ուզում, պատերազմ են ուզում։ Համագործակցություն չեն ուզում, առճակատում են ուզում։ Նրանք ամեն կերպ փորձում են ոտնձգություն անել մեր երկրի վրա։ Ահա, դրա համար է նման բնորոշումը»,- ասաց նա։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը բացասական պատասխան է տվել հարցին, թե երկխոսության վերսկսման հույս կա՞։ «Դեռ ոչ, խոսող չկա»,- ընդգծել է նա։