
08-12-2023 | 16:45
Աֆղանստանի արեւմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 2000 մարդ, առնվազն 9000 մարդ վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է թալիբների կառավարության արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Աղետը խլել է 2053 մարդու կյանք, առնվազն 9240-ը վիրավորվել է։ Ցնցումների հետեւանքով ավերվել է 1329 տուն։
Թալիբանի կառավարության տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Աբդուլլահ Վահիդ Ռայանը Associated Press-ին հայտնել է, որ երկրաշարժերի հետևանքով վեց գյուղ ամբողջությամբ ոչնչացվել է։