CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

Վճարում և առաքում

ԹարմացումԹարմացվել է: 01-02-2022

Գները, առաքման ծախսերը, հարկերը և տուրքերը

  • Կայքում տեղադրված ապրանքների բոլոր գները ՀՀ դրամով են:
  • Պատվերի վճարումը կարելի է իրականացնել www.armtmm.com կայքում (այսուհետ` Կայք) բանկային կրեդիտքարտի միջոցով:
  • Կայքում էլեկտրոնային հայտը լրացնելով և տեղադրելով` Դուք կատարում եք պատվեր սույն Պայմաններին համապատասխան, ինչը մեր կողմից ընդունվելու դեպքում համարվում է պարտավորեցնող պայմանագիր:
  • Կայքի միջոցով առցանց կատարված գնումը համարվում է իրականացված այն պահից, երբ մեր կամ մեր կողմից ներդրված ավտոմատացված համակարգի կողմից կմշակվի Ձեր վճարումն ու այդ մասին Ձեզ կուղարկվի գործարքը հաստատող նամակ կամ մեր աշխատակիցը կկապնվի Ձեր հետ, որը կհամարվի Ձեր առաջարկի ընդունում:
  • Բոլոր գները ներառում են բոլոր կիրառելի հարկերն ու ավելացված արժեքի հարկը:
  • Ապրանքի նշված գինը ներառում է բանկային փոխանցման միջնորդավճարը:
  • Ապրանքի վերադարձի դեպքում առցանց վճարված գումարի ետ վերադարձման բանկային միջնորդավճարը և/կամ բանկային այլ վճարումներն իրականացվում են Գնորդի/վճարողի (Օգտատիրոջ) հաշվին, բացառությամբ՝ թերություններով ապրանք(ներ)ի ետ վերադարձի դեպքում:
  • Կայքում հնարավոր անճշտությունների կամ Պատվերի հետ կապված սխալների և/կամ տեխնիկական խնդիրների դեպքում, Ընկերությունը պահպանում է անճշտությունը շտկելու և ճիշտ գինը գանձելու իրավունքը: Նման իրավիճակում Ընկերությունը կապ կհաստատի Գնորդի հետ և կառաջարկի ապրանքները իրական գնով գնելու տարբերակ կամ չեղյալ կհամարի Պատվերը:
  • Մենք պատասխանատվություն չենք կրում առցանց գնման ընթացքում Ձեր իսկ կողմից կատարված որևէ սխալի համար:
  • Ընկերությունը պահպանում է ցանկացած ժամանակ վճարման որոշակի եղանակներ ժամանակավորապես կասեցնելու, բացառելու կամ ընդգրկելու իրավունքը:

Առաքում

  • Առաքումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում:
  • Առաքման համար վճարման պայմանները՝ կախված գնից և/կամ առաքման տարածությունից, կարող են փոփոխության ենթարկվել, որոնց վերաբերյալ Գնորդը նախապես կտեղեկացվի կապի որևէ եղանակով:
  • Պատվերը առաքվում է «Թեքեյան» մշակութային միության կողմից ընտրված տրանսպորտային միջոցով: Այն պահից, երբ Օգտատերն ավարտում է իր պատվերի կազմումը «www.armtmm.com» առցանց գնումների կայքում, Ընկերության կողմից տրամադրվում է ակնկալվող առաքման ժամկետ՝ նվազագույն և առավելագույն ժամկետների սահմանումով, ինչպես նաև առաքման վճարը՝ առաքման հեռավորությամբ և Պատվերի գնով պայմանավորված: «www.armtmm.com»-ի կողմից իրականացվում են բոլոր հնարավոր միջոցները Պատվերը ժամանակին առաքելու համար:
  • Ընկերությունը սահմանված ժամկետներում կիրականացնի Պատվերի առաքումը Օգտատիրոջ կողմից վճարումն ամբողջությամբ կատարելուց հետո: Առաքման ժամկետը կարող է երկարաձգվել ողջամիտ ժամկետում անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կամ այլ դեպքերում, որոնց համար Ընկերությունը պատասխանատու չէ, օրինակ՝ գործադուլները, հեռահաղորդակցության ոլորտում տեխնիկական կամ այլ խնդիրները և այլն:
  • Բոլոր ապրանքները հանդիսանում են Ընկերության սեփականությունը մինչև այն պահը, քանի դեռ պատվիրված ապրանքի և/կամ ապրանքների գումարն ամբողջությամբ վճարված չէ Ընկերության հաշվեհամարին:
  • Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ծրագրերի գնման և ներբեռնման իրավական հնարավոր սահմանափակումների համար, որոնք կարող են սահմանված լինել արտահանման կանոնակարգերով, այլ պետությունների օրենսդրությամբ և իրավական ակտերով: