О победителе
Ծնվել է 1935 թվականին Լենինականում (Գյումրի):
1962թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 40-ամյա գործունեության ընթացքում Ալբերտ Յավուրյանը որպես օպերատոր-բեմադրիչ, նկարահանել է ավելի քան երեք տասնյակ ֆիլմեր, որոնց թվում են «Բարեւ, ես եմ» (պետական մrցանակ – 1965թ.), «Երջանկության մեխանիկա» (պետական մրցանակ – 1983թ.), «Աշուղ Ղարիբ» («Նիկա» մrցանակ – 1984թ.), «Երեւանյան օդերի խռոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի» եւ այլն:
Նա համագոռծակցել է հայտնի ռեժիսորներ Ֆ. Դովլաթյանի, Գ.Մելիք-Ավագյանի, Ն. Հովհաննիսյանի, Կ. Գեւորգյանի, Դ.Կեսայանցի հետ:
Սերգեյ Փարաջանովի հրավերով «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Աշուղ Ղարիբ» ֆիլմը, իսկ 1986-ին «Հայֆիլմ». Կինոստուդիայում դարձյալ Ս. Փարաջանովի հետ սկսեց նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որը ռեժիսորի մահվան պատճառով մնաց անավարտ։
1991 եւ 1994 թվականներին Իրանում Ա. Յավուրյանը նկարահանել է երկու կինոնկար՝ «Տովարիշ» եւ «Զինապարտ», որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «լավագույն օպերատորական աշխատանք»:
1977 թվականից մանկավարժական գործունեություն է իրականացրել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որպես պրոֆեսոր, իսկ այնուհետեւ` «Կինոյի եւ հեռուստատեսության » ամբիոնի վարիչ:
2002 թվականից «Նիկա» կինոարվեստի ակադեմիայի անդամ էր:
Արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, այդ թվում` «Մովսես Խորենացի» մեդալի:
2005թ. Ալբեrs Յավուրյանին շնոհվել է Թեքեյան Մշակութային միության բարձրագույն պարգեւը` «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը։