CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Ара Ширинян

Ара Ширинян

режиссер

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է Երեւանում 1957 թվականի հունիսի 13-ին։ Ավարտել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուsի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը (կուրսի ղեկավար՝ Լաերտ Վաղարշյան):

Շուրջ 25 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսություննում` որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր։ 1996 - 2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում` որպես տեսաֆիլմերի պատասխանատու:

2004-2018 թթ․՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է։

Դասավանդել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Եղել է բազմաթիվ մրցույթների, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում:

2014-ից ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ է։ 2018-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 1999-ից համահիմնադիրն է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի: Նկարահանել է մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմեր, որոնցից շատերը մասնակցել են միջազգային կինոփառատոնների, շահել մրցանակներ:

2006 թվականին «Անդրանիկ Իոսիֆյան» վավերագրական ֆիլմն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի:

Материалы