О победителе
Ծնվել է 1963 թվականին Երեւանում:
Ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է ՀԽՍՀ ՊետԿինոյի «Ֆիլմ» թերթում, ժամանակակից հայ կինոյի մասին թեմաներով հանդես է եկել հանրապետական եւ միութենական մամուլում:
1989-ից աշխատել է Հեռուստառադիոպետկոմում որպես խմբագիր, այնուհետեւ կինոծրագրերի բաժնի վարիչ: Հեղինակել եւ վարել է Կինոճեպընթաց ծրագիրը: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ հիմնել է «ԱՍՈՒՊ» ամենամյա երաժcsական մրցանակաբաշխությունը: Ղարաբաղյան հակամարտության տարիներին որպես «ՀՈՐԻԶՈՆ» հեռուստատեսության (ԱՄՆ) թղթակից ռեպորտաժներ է պատրաստել ռազմաճակատի թեժ կետերից:
1996-99 թթ. եղել է, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստատեսային մարաթոնների կազմկոմիտեի անդամ: Եղել է առաջին ՀայFM 105.5 անկախ ռադիոկայանի լրատվական թողարկումների ղեկավարը, ՌադիոԲուրգ ռադիոկայանի համահիմնադիր տնօրենը: Բազմաթիվ հեռուստանախագծերի, ակցիաների, շարժապատումների հեղինակ-ռեժիսոդ է:
Աղթուր Բախտամյանը Հայաստանի կինոքննադատների ասոցիացիայի, Հեռուստատեսային արվեստի եւ գիտության միջազգային ակադեմիայի անդամ է, Հայաստանի վաստակավոր լրագրող, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ:
2005թ. Արթուր Բախտամյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Հայերի Վենետիկը» տեսաֆիլմաշարի համար: