О победителе
Ծնվել է 1933 թվականին Կահիրեում, քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրել է մինչ մահը։ 1978 թվականից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդել Քվեբեքի համալսարանում։
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
2006թ-ին արժանացել է Հայաստանի Թեքեյան մօակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Քայլող մարդը» արձանի համար: