О победителе
Ծնվել է 1971 թ․ հունվարի 21-ին։ 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1993-1996 թվականներին ուսանել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թվականին պաշտպանել թեզ «Վահան Տերյանի ստեղծագործական աշխատանոցը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1993-1996 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային Գրապալատում (մատենագետ և գիտքարտուղար), 1993-1997 թվականներին՝ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնում (հետազոտող և գիտքարտուղար)։
1996-1997 թվականներին գիտական գործուղում է անցել Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) Աֆրո-ասիական լեզուների ինստիտուտում։ 1997-1999 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (գրական կապերի բաժնի գիտաշխատող)։ 1998-2000 թվականներին՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (ԲՀԻՕՀՀ) հայաստանյան մասնաճյուղում՝ որպես «Արվեստ և մշակույթ», «Արևելք-Արևելք», «Գրադարաններ» և «Հրատարակչական գործ» ծրագրերի համակարգող։ 2002-2003 թվականներին աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում որպես վերլուծաբան։ 2010-ից ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող է՝ «Հայ գաղթավայրեր և Սփյուռք» բաժնում։
2018 թ․ «Գրականություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վեպի համար։