О победителе
Ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին Իգդիրում:
1941թ. ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը: 1941 թվականից մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում եւ արտասահմանում: Շուրջ 20 տարի Էդվարդ Իսաբեկյանը ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի եւ արտասահմանյան երկրների մի շարք թանգարաններում եւ անհատական հավաքածուներում: Էդուարդ Իսաբեկյանը ձեւավորել եւ նկարազարդել է բազմաթիվ գրքեր:
Հեղինակն է «Իգդիր» փաստավավերագրական վեպի:
Երկար տարիներ դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում: Երեւանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր էր, ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի: Արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։
Իսաբեկյանը ստեղծել է պատմական թեմաներով մի շարք մոնումենտալ կտավներ, ինչպես նաեւ բազմաթիվ բնապատկերներ եւ դիմանկարներ, որոնցում կարողացել է հասնել ձեւի կատարյալ ավարտունության, գունապատկերային մեծ զգացմունքայնության ու բարձր որակի:
2004 թվականին Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ականավոր նկարչին պարգեւատրել է «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով։