О победителе
Ծնվել է 1971 թ․ մայիսի 6-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Դիրիժորության դասեր է առել Օհան Դուրյանից։ 1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, որը Թոփչյանի ղեկավարությամբ Եվրոպայում հանդես է եկել շուրջ 700 հյուրախաղային համերգներով։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին ելույթը կայացել է 2000 թվականին։ 2007 թվականից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2012 թվականից հանդիսանում է Իսպանիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։
Նրա ղեկավարությամբ հնչել են («Աիդա», «Սևիլյան սափրիչը», «Թիկնոցը», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոտ», «Սիմոն Բոկանեգրա», «Ռիգոլետտո», «Պայացներ», «Օթելլո», «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում՝ նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգ», «Տուրանդոտ» օպերաները։
2017 թ-ին «Երաժշտություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ 2017 թվականի արգասաբեր գործունեության համար։