CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Гарегин Давтян

Гарегин Давтян

скульптор

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է Երեւանում 1954 թվականին: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը: ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է 1983 թվականից։ Մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթների:

1989 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն քանդակ» մrցույթի հաղթող (Մոսկվա):

Պարգեւատրվել է Հովհաննես Պողոս II ոսկե մեդալով (Իտալիա): Առաջին կարգի մրցանակի է արժանացել Դանթեին նվիրված միջազգային XI Բիենալեում (Իտալիա)։

Առաջին կարգի մրցանակ է ստացել քրիստոնեության ընդունման 1700 - ամյակին նվիրված ցուցահանդեսում։

1998 թվականին արժանացել է առաջին կարգի մրցանակի Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական ցուցահանդեսում:

Գարեգին Դավթյանը մասնակցել է հանրապետական եւ միջազգային մի շարք ցուցահանդեսների եւ մրցույթների։ Նրա քանդակները ցուցադրվում են Գերմանիայի, Իտալիայի, Շվեցարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հայաստանի եւ այլ երկրների պատկերասրահներում ու թանգարաններում:

2006 թվականին Գարեգին Դավթյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մrցանակի` «Այծեմաrդը եւ փերին» քանդակի համար:

Материалы