О победителе
Ծնվել է 1963 թվականի հուլիսի 21-ին Գյումրիում։ 1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1991 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1994 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թվականին արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակի։
Եղիազարյանի գեղանկարներին բնորոշ են գունային նուրբ և ռիթմիկ զուգորդումները, երաժշտականությունը՝ արտահայտված խորհրդանշական և պայմանական միջոցներով։
2005թ. հիմնադրել է «Սալազարդ» խեցեգործական փորձարարական արվեստանոցը:
Արդեն երկար տարիներ Գևորգ Եղիազարյանը մեծ ջանքեր է գործադրում կորսված մի ճյուղի՝ Քյոթահյայի մշակույթի վերականգնամնն ու վերականգնմանը։
Նկարիչը բազմիցս անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Երուսաղեմում, Ամստերդամում, Բոստոնում, Ատլանտայում, Նյու Յորքում, Ատլանտայում, Վաշինգտոնում, Ժնևում, Լիոնում, Չիկագոյում և այլուր։
2005թ. «Երկատված կյանք» կտավի համար Գեւողգ Եղիազարյանը արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։