О победителе
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951թվականին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Նախնական կոթությունն ստացել է Ոսկեհատ գյուղում:
1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարան: 1970 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ: 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով Հոգեւոր ճեմարանը նշանակվել է տեսչի օգնական` միաժամանակ ճեմարանում դասավանդելով «Նոր Կտակարան»:
1972 թ., ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա: 1972 թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում:
1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ եւ շարունակել աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թ. ուսանել է Զագորսկում` Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր Ակադեմիայի ասպիրանտուրայում:
1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին` Առաջնորդական Փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ եւ տիտղոս:
1990 թ. Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սեւանի Վազգենյան դպրանոցը:
1990 թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։
1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Կաթողիկոսի։
1998 թ. Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ:
1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն պատրիարք եւ կաթողիկոս ամենայն Հայոց` նոյեմբերի 4-ին ստանալով կաթողիկոսական ձեռնադրություն եւ օծում: Վեհափառ Հայրապետը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսուցչապետն է:
Գարեգին Բ Հայրապետի գահակալության ընթացքում նորոգվել են 30-ից ավելի եկեղեցիներ։ Կառուցվել են 91 եկեղեցիներ:
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը 2005թ. Վեհափառ Հայրապետին պարգեւատրել է «Ադամանդակուռ Արարատ» շfանշանով: