О победителе
Ծնվել է 1941 թվականին Երեւանում:
Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը` ստանալով կինոօպերատորի որակավորում: Աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում:
Եղել է «Տերն ու ծառան» կաղճամետրաժ կինոնկարի օպերատորը, «Իվան Պավլով», «Օգոստոս», «Սահմանների բաժանումը» ֆիլմերի տնօրենը:
Ոrպես կինոօպերատոր եւ ֆիլմի տնօրեն Կ. Գեւորգյանը մի շարք վավերագրական եւ փաստավավերագրական ֆիլմեր է նկարահանել «Ա. Դովժենկոյի », «Լենֆիլմ», «Նավիգատոր» կինոստուդիաներում:
Նրա ֆիլմերը միջազգային կինոփառատոններում արժանացել են բարձրագույն պարգեւների եւ մրցանակների:
Չինգիզ Այթմատովի վեպի հիման վրա նկարահանած «Չալիկ Շունը, որ վազում էր գետեզերքով» ֆիլմը 1991թ. 17-րդ Մոսկովյան կինոփառատոնում արժանացել է բարձրագույն պարգեւի:
Կարեն Գեւորգյանը միջազգային (Իտալիա, Ֆրանսիա, Մոսկվա, ՀայասSան) կինոփառատոնների ժյուրիի անդամ է, Մոսկվայի երիտասարդական կինոփառատոնի պրեզիդենտը:
Արցախի հերոսամարտին եւ ազգային խնդիրներին նվիրված նrա «Պատերազմ առանց մեկնաբանությունների» ֆիլմը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի: