О победителе
Լալիկ Խաչատրյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 6-ին Գավառում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1978-1982 թվականներին եղել է հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ։ 1983-1985 թվականներին սովորել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացներում։ 1973-1981 թվականներին դասավանդել է Կամոյի շրջանի Նորադուզ գյուղի 8-ամյա դպրոցում։ 1982 թվականից դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում։
Լեզվաբանի աշխատութունները վերաբերում են բառերի ձևաբանական իմաստի և արժեքի պատմական տեղաշարժերին, բառակապակցությունների իմաստաբանությանը։ Հրատարակվել են նրա «Տեղաշարժեր բառերի ձևաբանական իմաստի մեջ» (1985), «Խոսքի մասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում» (1996), «Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան» (1998), «Գրաբարի բացատրական բառարան» (2003), «Գրաբարի դասագիրք» (2004), «Հայոց լեզու, ինչպես նաև դասագրքեր և ձեռնարկներ՝ համահեղինակությամբ։
Արժանացել է մի շարք պարգևների։
2022 թվականին Լալիկ Խաչատրյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի համար։